Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական մակարդակով ազգին «քցում» են». «Տոնուսից» տուժած բնակիչներ

Հունիս 20,2013 14:49

««Տոնուսը» մեր փողերով շենքը սարքեց, հետո` խաբեց ու շենքը տվեց «Արցախ» բանկին

Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա էին կազմակերպել «Տոնուս» շինարարական կազմակերպութունից խաբված բնակիչները եւ ՀՀ վարչապետից պահանջում էին վերադարձնել իրենց բնակարանները:
Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս խնդրով զբաղվում է ֆինանսների նախարարությունը, եւ այն ինչ պատասխանել է բնակիչներին, դա ընդամենը խաբեության շարունակությունն է. «Էդ հանձնաժողովի պատասխանը ի օգուտ «Տանուսի» է եւ «Արցախ» բանկի, որտեղ որ մեր բնակարանների վկայականներն առանց մեր գիտության գրավադրվել են: Մեզ անընդհատ ասում են` համբերեք, համբերեք, ինչքան համբերենք, համբերեցինք, դրա համար էլ խաբվեցինք: Պետական մակարդակով ազգին «քցում» են»:
Փափազյան 118/1 եւ Դավիթաշեն թաղամասում կառուցվող այս շենքերի բնակիչները «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր են կնքել, ապա ամեն ամիս վճարումներ կատարել, որպեսզի ստանային իրենց բնակարանները, սակայն «Տոնուսը» առանց այս բնակիչների տեղեկացման, նրանց բնակարանների վկայականները գրավ է դրել «Արցախ» բանկում, իսկ հետո սնանկ է ճանաչվել, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ ընտանիք զրկվել է բնակարաններից. «Փաստորեն մեր տան տերը «Արցախ» բանկը դառավ, երբ մենք էդ բանկում վճարումներ էինք անում, մեր տներն արդեն էդ բանկում գրավի տակ էին, սենց թալանել, խաբել կլինի՞ ժողովրդին, որ սրանք են անում»: «Տոնուսի» այդ 2 շենքերը, ըստ էության, կառուցվել է բնակիչների գումարներով, բայց բնակիչների խոսքերով` փաստորեն դրանց սեփականատերն այսօր դարձավ «Արցախ» բանկը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930