Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այդ առիթով այսօր «Արմատ» ակումբում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրների, նրանց իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող ծրագրերի եւ հատուկ ադրբեջանահայերի համար նախատեսվող քաղաքի կառուցման մասին խոսեցին Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանը եւ Մարտին Իսրայելյանը:
Ավագյանի խոսքով` «Արցախյան հակամարտություն արտահայտությունը ճիշտ չէ, եղել է բաքվի ռեժիմ, որը որոշեց իր քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնել, հատկապես հայատյացության կողմի, որի կրոնը տարբերվում էր… Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս նետվեցին հայերը: Ամբողջ գործընթացները աշխարհը ներկայացնում է շուռ տված, իսկ այստեղ, այս գործում մեղավոր է մեր իշխանությունը»:
Ավագյանը նաեւ ավելացրեց, որ Մադրիդյան սկզբունքներում հայ փախստականնեըի մասին ոչ մի տող չի արծարծվում, ինչը կեղծ գործարք է:
Իսրայելյանն էլ հավելեց, որ դիվանագիտական այդպիսի վրիպումը անթույլատրելի է. «Մեր իրավունքներն անսասան են, մեզ դարձնել քոչվոր` միայն մի նպատակ ունի, որ տարածքները մատուցեն Թուրքիային»:
Ավագյանը նշեց` թե ավելի վառ փաստ չկա այն մասին, որ իրենց իրավունքները ոտնահարված են` դա Մադրիդյան սկզբունքներում իրենց մասին ոչ մի խոսք չլինելն է:
Ադրբեջանահայերի համար նախատեսվող քաղաքի կառուցման մասին էլ ասաց, որ դա նախատեսում են կառուցել ազատագրված տարածքներում, ինչի հետ կապված նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ տարածքներ տրամադրելու հարցով, ինչին նա դեռ չի պատասխանել, նամակ է գրվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին, որոնց պատասխանները ըստ նրա` «ցրողական են եղել, մեր իշխանությունների քաղաքական կամքը բավականին թույլ է, քանի որ նրանք գտնվում են արտաքին ճնշման տակ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ստեղծված անառակաբարո համակարգում հնարավոր չէ որևէ ազգային, կամ մարդկային հստակ
գործունեություն: Նշված անձանց նպատակը թալանն է: