Ըստ Գագիկ Բեգլարյանի, չարաշումներ չեն եղել, այլ` թերացումներ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ընդունում, որ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում Վերահսկիչ պալատի https://www.aravot.am/2013/06/01/250046/ բացահայտումները չարաշահումներ են: Ըստ պարոն Բեգլարյանի, դրանք ընդամենը թերացումներ են:
Նախարարի խոսքերով` «Թերությունները նկատվել են, վերականգնվել են, եւ այդ թերությունների դիմաց գումարներ չեն վճարվել. եթե չկան վճարված գումարներ, չկան չարաշահումներ»:
Ըստ Գագիկ Բեգլարյանի, նույնիսկ փոքրիկ տնակ կառուցելուց էլ թերություններ են հայտնաբերվում: Նախարարը վստահեցրեց, որ այդ թերացումներն անպայման կվերականգնվեն եւ միայն 100% աշխատանքները վերականգնելուց հետո գումարները կստանան:
Կարդացեք նաև
Հարցին, թե չարաշահումների համար որեւէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞, պարոն Բեգլարյանն ասաց. «Չարաշահումներ բառը հանեք օրակարգից, աշխատանքի թերացման պատճառով ազատվեց աշխատանքից»:
Մանրամասները` շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ