Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

Հունիս 20,2013 13:14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ «Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորում» հասարակական կազմակերպությանը` սկաուտական-կադետական ճեմարանական համալիրի կառուցման և բնասերների կենտրոնի ստեղծման նպատակով Նաիրիի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան համայնքների վարչական տարածքներից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող 45 հեկտար հողամաս:

Հիշյալ հասարակական կազմակերպության ատենապետ Լևոն Մխիթարյանը, իրեն վստահվածª պետական սեփականություն հանդիսացող գույքշնը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, 2003-2007թթ. ընթացքում հատկացված հողամասից 6,621 հեկտար հողամասը սեփականության, ինչպես նաև 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքներով գրանցել են իրենց հարազատների, փաստացի իրենց պատկանող բաժնետոմսերով գործող ընկերությունների անվամբ` յուրացման եղանակով հափշտակելով 37.220.400 ՀՀ դրամ արժողության պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը:

Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930