Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Պիղծ սկզբունքները դեռ սեղանին են»

Հունիս 20,2013 13:02

Այսօր «Արմատ» ակումբում «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ հնչած հայտարարություններին, խոսեց Մինսկի խմբի համանախագահների՝ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու, Ռուսաստանի հայտարարության մասին:

Հայտնի է, որ Պուտինի, Օբամայի եւ Օլանդի համատեղ հայտարարության մեջ Մադրիդյան սկզբունքների մասին այլեւս որեւէ հիշատակում չկա: Եվ դա այն պարագայում, երբ նախորդ բոլոր հայտարարությունների հիմքում հենց այդ փաստաթուղթն էր: Փոխարենը` երեք տերությունների առաջնորդները պահանջում են հավատարիմ մնալ Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի եւ սպառնալիքի անընդունելիությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Ալավերդյանի խսքով` օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ բեկումնային բաներ կլինեն, սակայն`«Իմ կարծիքով տարիներ շարունակ մի գործընթաց է գնում, որտեղ ռեալ տեղաշարժ չկա: Մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ մարդու` հայի սպանությունը համարում է աշխատանք, պարգեւատրեց ու դա նշանակում է, որ նա իր սանձարձակ կեցվածքով ցույց տվեց, որ արհամարում են քաղաքակրթության հասարակության նորմերն ու պատրաստ չեն բանակցել»:

Ալավերդյանը գտնում է, որ Մինսկի խմբի համանախագահները ստիպված են եղել փոխել հռետորությունը` «Ես դա եմ տեսնում, քանի որ նույն հայտարարության մեջ կրկնվում է, որ բոլոր այն համաձայնությունները որոնք ձեռք են բերել` մնում են ուժի մեջ, բայց կա մի ռեալ փոփոխություն այդ տեքստի մեջ` այն է, որ զուտ Մադրիդյան սկզբունքներ բառակապակցությունը բացակայում է, եւ վերադարձնում են մեզ ակունքներին»:

Ալավերդյանը ավելացրեց, թե համաձայն է այն տեսակետի հետ, որ այդ համանախագահները զբաղված են այլ հարցերով: Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են իրենց դրսեւորում մեր երկու պետոթյունները:

«Միշտ քննադատական խոսքերով եմ հանդես եկել, որոնց մեջ անդրադարձ կա Մադրիդյան սկզբունքներին: Ես գտնում եմ, որ Մադրիդյան սկզբունքների առկայությունը մեզ համար վտանգավոր է ոչ միայն իրավունքի, այլեւ ռեալ փաստագրական տեսանկյունից»,-նշեց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ ցանկացած հանդիպում մնում է զուտ հանդիպում, իսկ սեղանի վրա դեռեւս կան միայն «պիղծ` Մադրիդյան սկզբունքները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930