Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյոք անվտա՞նգ են ՀՀ վերելակներն ու կարուսելները (Տեսանյութ)

Հունիս 20,2013 12:02

«Կարելի է ասել, որ ՀՀ-ում կարուսելներն անվտանգ են»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում այսօր գրանցված են 126 ատրակցիոններ, 83-ը՝ Երևանում: Դրանցից 63-ը անցել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Մնացածների փորձաքննությունը ընթացքի մեջ է: Փորձագետը նշեց, որ ատրակցիոնները տարին մեկ անգամ պետք է պարտադիր փորձաքննություն անցնեն ու մանրամասնեց. «Մենք ստուգում են դրանք տեխնիկական անվտանգության բնորոշիչներին համապատասխան: Կախված ատրակցիոնների բնույթից՝ փորձաքննության արժեքը կարող է տատանվել: Պրիմիտիվ ատրակցիոններ կան, որոնց փորձաքննությունը տասը հազար դրամ է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ բակային կարուսելների փորձաքննությունն ու վերահսկողությունը մի տեսակ բարձիթողի չէ՞, քանի որ դրանք գտնվում են թաղապետարանների վերահսկողության ներքո և կախված նրանց կամայական վերաբերմունքից: Նա պատասխանեց. «Կանոնակարգի պահանջներից ելնելով՝ իրականացվում է փորձաքննությունը: Բակային ատրակցիոնները պրիմիտիվ են և սեզոնից առաջ ենթարկվում են հակակոռոզիոն աշխատանքների և անցնում համապատասխան ակտավորում»:

Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հաղթանակի զբոսայգում 37 տարվա արտադրության ատրակցիոն կա, համեմատաբար նոր են Մանկական երկաթուղու ատրակցիոնները, կան նաև եվրոպական արտադրության ատրակցիոններ:

Դառնալով մարզերում իրականացված փորձաքննությանը՝ փորձագետը նշեց, որ Լոռիում տեղադրված ատրակցիոններից 6-ն են անցել փորձաքննություն, Կոտայքի մարզի 6-ը, Շիրակի մարզում՝ 14-ը, Սյունիքի մարզի 6 ատրակցիոններ ստացել են բացասական եզրակացություն:

Վերելակների փորձաքննությունը ևս պետք է իրականացվի տարին մեկ անգամ:

Երևանի բնակելի շենքերում կան 4141 վերելակ, վարչական շենքերում՝ 1864:

Փորձաքննության եզրակացություն 4141-ից ստացել են 1034-ը, դրանցից 35-ի շահագործումը դադարեցվել է: Լրագրողներին հետաքրքրեց՝ արդեն տարվա կեսն է, սակայն դեռ շուրջ 3000 վերելակ փորձաքննություն չի անցել: Լ. Հովհաննիսյանը պատասխանեց, թե փորձագետներն ունեն զբաղվածության գրաֆիկ և ըստ այդմ անցկացնում են փորձաքննություն: Իսկ փորձագետը, որը սխալ եզրակացություն է տալիս, կրում է նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք և ենթարկվում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:Հետո էլ հավելեց, թե պատասխանատվությունը տվյալ պահին վերելակը շահագործող անձի վրա է ու նշեց. «Եթե շահագործող անձը չգիտակցելով լրջությունը շահագործում է վերելակը, դա արդեն իրենց պատասխանատվությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՒՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930