Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար հավաքվել է 140 միլիոն դրամ

Հունիս 20,2013 11:58

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) հարցազրույցից:

– Պարոն Պետրոսյան, Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար դրամահավաք էր սկսվել, որին այժմ Դուք եք «հետեւում»։ Կնշե՞ք, թե մինչ օրս որքան գումար է հավաքվել։

– Արդեն հավաքվել է 140 միլիոն դրամ։ Վերջերս 40 միլիոն դրամը փոխանցեց «Ակբա» բանկը։ Մենք պետք է մինչեւ օգոստոսի 1-ը հավաքենք գումարը, այնուհետեւ տուժած գյուղերին բաժանենք։ Այսինքն՝ գործընթացը ֆիքսված աշխատանքային ռեժիմով գնում է։ Մոտավորապես 47 գյուղ տուժել է, բայց թե կոնկրետ որ գյուղը քանի տոկոսով, գյուղապետերին խնդրել եմ այդ ցուցակները հանել։

– Իսկ մինչեւ օգոստոս այդ գումարների հատկացումն ուշացած չի՞ լինի գյուղացիների համար։

– Անկեղծ ասած՝ մինչեւ օգոստոսի 1-ն իրենց ցանկությամբ ենք ֆիքսել։ Մենք այնպիսի ժամկետ ենք տվել, որ մարդիկ կարողանան մի քիչ… ո՞նց ասեմ, ուշ են, էլի՛, ընկալում օգնության անհրաժեշտությունը։ Մարդ կա՝ միանգամից է ընկալում, մարդ կա՝ մի քիչ ուշացած է ընկալում։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը վերջերս ԱԺ միջանցքում Ձեզ հետ վիճում էր՝ պնդելով, թե իր տեղեկություններով՝ խաղողի այգիները քիչ են վնասվել, իսկ Դուք չափազանցրել եք

– Ո՞նց չէր վնասվել, մենք չէինք վիճաբանում, ուղղակի խոսել ենք։ Ընդհանուր թվով՝ մոտավորապես 35 հազար տոննա խաղող է «կորել» այդ 47 գյուղերում, իսկ դա մեծ քանակ է։ Հիմնականում այդ 25 միլիարդի մեջ գերակշիռ մասը խաղողն է կազմում, 4 հազար տոննա ծիրան է տուժել, այսինքն՝ իրար հետ գումարվելով՝ եղել է 25 միլիարդ դրամ։ Իսկ խաղողը տուժածներից միակ բանն է, որ 2-3 տարի անց է միայն վերականգնվում։ Ծառը կվերականգնվի հաջորդ տարի, իսկ ամենաշատը տուժել են խաղողատերերը։ Մենք այս տարի խաղող կմթերենք այն գյուղերից, որտեղ կարկուտ չի եղել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930