Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չի ընդունում Իշխան Զաքարյանի մեղադրանքները (Տեսանյութ)

Հունիս 20,2013 11:49

Այսօր կառավարության նիստը սկսվեց վարչապետի քաղաքական երեք հայտարարություններով: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ «Վերահսկիչ պալատի բացահայտումները պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հրապարակային մեղադրանքները ստանան պատասխաններ»:

Ըստ վարչապետի՝ «Վերահսկիչ պալատը մասնագիտացված կառույց է եւ իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անելու: ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ գնահատական պետք է տա Ազգային ժողովը եւ գործադիրը»:

Վերահսկիչ պալատի այն հայտարարությունը, թե բյուջեի 70 տոկոս ծախսերը կոռումպացված եւ ռիսկային են, վարչապետի վստահեցմամբ՝ իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ վարչապետը հանձնարարեց կառավարության բոլոր անդամներին՝ պատրաստել փաստաթղթեր, նյութեր՝ դատախազություն ներկայացնելու եւ ըստ այդմ կամ հերքեն, կամ եթե մեղավոր են՝ պատասխանատվություն կրեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930