Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղջիկները ե՞ւս բանակ կգնան

Հունիս 20,2013 11:46

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ու հնարավորության է ընձեռվել նաեւ աղջիկներին։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում։ «Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու եւ հետագա զինվորական ծառայություն անցնելու համար»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ։ Դիմորդների փաստաթղթերը պետք է ընդունվեն մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը։

…ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից երեկ հետաքրքրվեցինք, թե վերը նշված ընդունելության վերաբերյալ հայտարարությանն ինչպե՞ս են արձագանքել աղջիկները, հայտեր ներկայացվե՞լ են։ «Մենք այդ տվյալները կամփոփենք հուլիսի 1-2-ին։ Այս պահի դրությամբ չենք կարող ասել՝ կա՞ն դիմորդներ, քանի՞ հոգի են։ Այդ տեղեկատվությունը սփռված է զինվորական կոմիսարիատներում։ Երբ որ մենք հուլիսի 1-2-ին հավաքենք եւ ամփոփենք, նոր կարող ենք որոշակի պատկեր տալ»,- ասաց նա։ Ըստ ՊՆ խոսնակի, իրենց հայտարարությունն աղջիկների շրջանում հետաքրքրություն առաջացրել է։ «Մենք դա տեսել ենք տարբեր դրսեւորումներով՝ ստացված զանգերով, դիմումներով»,- մանրամասնեց նա։ Ավելին, նշեց, որ որոշ մասնագիտությունների գծով նույնիսկ մրցակցություն է ակնկալվում։

Ինչ վերաբերում է հարցին, թե ռազմաուսումնական հաստատություններում աղջիկների ընդունելությունը կարո՞ղ է առաջին քայլը լինել՝ նրանց համար եւս ժամկետային զինծառայությունը պարտադիր դարձնելու ուղղությամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դժվար թե նման բան լինի»։ Հետո ավելացրեց. «Այս քայլը ոչ թե աղջիկների համար ծառայությունը պարտադիր դառնալու նախապայման է, այլ աղջիկներին շանս տալու, իրավունքները հավասարեցնելու նախապայման։ Փառք Աստծո, Հայաստանում տղաները անհրաժեշտ քանակով կան ծառայության համար»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930