Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Գուրգեն Արսենյան եւ Գարեգին Նուշիկյան

Հունիս 20,2013 11:34

Հունիսի   20.-ին, ժամը14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ  Գուրգեն Արսենյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` վերջին օֆշորային սկանդալի շուրջ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Ասացեք, խնդրեմ, պարոնայք գործարար պատգամավորներ, ի հարկե` ոչ թե յուրե, բայց` ինչպես եւ բոլորը` դե ֆակտո, Դուք ինքներդ քանի օֆշորային կազմակերպություններում եք բաժնետեր: Միայն անկեղծ:

  2. Hrach says:

    1.Ամենաանհասկանալի այն է, թե ինչպես պիտի վարչապետի կամ Կճոյանի անունը դառնար տանիք Սուքիասյանի բիզնեսի համար, եթե այդ կազմակերպության բաժնետերերի ցանկը գաղտնի է համարվում: Արդյոք նա դա չի արել, որպեսզի ցույց տա >Ամերիա< բանկին, որպեսզի նա էլ խելոք փողերը փոխանցի:
    2. Այդ դեպքում արդյոք ճիշտ չէ Փաշինյանի ասածը, ուղղակի մի քիչ այլ տեսանկյունից, որ Ռուբեն Վարդանյանը խաբվել է վարչապետի անվամբ ու տվել էդ վարկը, հիմա ստիպված Տիգրան Սարգսյանը նրան հարկային արտոնություններով փոխհատուցում է:

  3. Karen says:

    Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ ասաց, որ մոլորակի վրա չկա մի մարդ, որին ուզենան հայտնաբերել, եւ չկարողանան: Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունը, արդյոք դա նշանակում է, որ Աշոտ Սուքիասյանին հայտնաբերելու եւ դատելու են, թե դա պետք է դիտարկել վարչապետին ուղղված սպառնալիք-մեսիջի տեսքով:

  4. Nune says:

    Իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ական պատգամավորին-ինչու հանդես չեք գալիս ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը կհետաքննի այս անցած բոլոր տարիներին օֆշորների միջոցով երկիրը թալանած բոլոր գործարքները: Գուցե այն պատճառով, որ ԲՀԿ-ի կազմի կեսը նման բազմաթիվ կազմակերպություններով մասնակից է եղել այդ թալանին:

  5. Armenuhi says:

    Հավատում եք, որ կբացահայտվի այս գործը?

  6. Տիրայր Մուրդյան says:

    Պարոն Արսենյան ասացեք խնդրեմ, թե ինչն էր պատճառը, որ ԲՀԿ-ն Վերահսկիչ պալատի զեկույցից հետո կապված որևէ լուրջ հարց չբարձրացրեց (բացի բիոզուգարաններից ), արդյո՞ք սա չի նշանակում, որ ձեզ այդքան էլ չի հետաքրքրում այդ աղմկահարույց չարաշահումները:

Պատասխանել