Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էր հնարավոր Տիգրան Սարգսյանի անվամբ բացված հաշվին նստեցնել, ապա հանել 10 միլիոն դոլար՝ առանց իր իմացության

Հունիս 20,2013 11:32

Եվ այսպես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված «օֆշորային սկանդալը» կարծես թե մոտենում է կանխատեսելի հանգուցալուծմանը։ Օֆշորային եռյակի առանցքային դերակատարը՝ Աշոտ Սուքիասյանը, գլխավոր դատախազին ուղղած հինգէջանոց նամակում երեկ հայտնեց, որ WLISPERA HOLDING LIMITED օֆշորային կազմակերպությունը ինքն է հիմնադրել եւ Տ. Սարգսյանի ու Ն. Կճոյանի անունով բաժնետոմսերը գրել է առանց նրանց համաձայնության եւ գիտության։

Այդպիսով՝ Սուքիասյանը հաստատեց այն, ինչի մասին դեռեւս հունիսի 12-ին ԱԺ-ում հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։ «Այսօր որեւէ մեկի համար դժվարություն չէ «օֆշորային գոտում» ստեղծել ձեռնարկություն, ասենք՝ Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով պատգամավորի թույլտվությունը դրա համար»՝ Սուքիասյանի «ինքնախոստովանության» ուղղությունը կանխանշել էր Տ. Սարգսյանը։

Սակայն հնչեցված բացատրությունը, բնականաբար, հանրության համար հավատարժան չդիտվեց, հատկապես որ՝ Տ. Սարգսյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչպես էր հնարավոր իր անվամբ բացված հաշվին նստեցնել, ապա հանել այդ չարաբաստիկ 10 միլիոն դոլարը՝ առանց իր իմացության։ Բացի այդ, հրապարակավ ամբողջ մեղքն իր վրա վերցրած Կճոյանի սանիկը շուրջ հինգէջանոց մանրակրկիտ պարզաբանման մեջ փորձել է ներկայանալ որպես պարկեշտ գործարար, որին խաբել են, ու մեկ էլ վերջում՝ անսպասելիորեն, խոստովանել է, որ հենց ինքն է խաբեբա։

Այնպիսի տպավորություն է, որ Սուքիասյանի՝ դեռ երկու շաբաթ առաջ մամուլով ներկայացված պարզաբանումը ինչ-որ մեկի կողմից թեթեւակի սրբագրվել է, եւ վերջում պարզապես կցվել է օֆշորային մեղայականի հատվածը։ Այդպես է դա, թե ոչ՝ արդեն դժվար էլ իմացվի, քանի որ, ամենայն հավանականությամբ, Սուքիասյանին դեռ շատ երկար ժամանակ կամ առհասարակ չեն հայտնաբերի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930