Հատված ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հարցազրույցից:
– Ձեր փեսան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես ահռելի ունեցվածք ունի, ոմանց համար կասկած հարուցող, մինչդեռ իրավապահների համար ամեն ինչ մաքուր է։
– Ես ասեմ, Տարոն Մարգարյանի ունեցվածքը բոլորն օրինական ճանապարհով ձեռք բերված ունեցվածք է, ես խորհուրդ չեմ տա ուրիշի փողերը հաշվել, դա լավ չի։ …Դե հաշվում են, որ ասում են, այսինքն՝ ինչ-որ ապացույց կա՞։ Էնքան որ արտահայտվում են, չի կարելի էնքան որ արտահայտվել։
– Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում է նշված նրա կարողությունը։
Կարդացեք նաև
– Ես չեմ նայել՝ ճիշտն ասած։
– Դուք տեղյա՞կ չեք, թե ինչ ունի Տարոն Մարգարյանը։
– Ինքն իմ բարեկամն ա, իմ ընկերն ա, բայց ես դաստիարակություն չունեմ ուրիշի հայտարարագիրը կարդամ, տեսնեմ մեջն ինչ կա։ Ամեն դեպքում, դա օրինական ճանապարհով կուտակած կարողություն է:
– Իսկ եթե չեք հարցրել, որտեղի՞ց գիտեք, որ օրինական է։
– Ես կրկնում եմ, որ իմ դաստիարակությունը չի ներում, որ հարցնեմ։ Դուք հարցրեք։ Հալալ ըլնի նրանց, ով ինչ ունի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում