Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի դղյակը

Հունիս 20,2013 11:02

Նկարում պատկերվածը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի, մեղմ ասած, տունն է։ Այս դղյակը գտնվում Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց։ Թե ում անունով է գրանցված դղյակը, մեզ չհաջողվեց պարզել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Նա չի պատասխանել նաեւ, թե ո՞ւմ անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները։ Խոսքը մասնավորապես 05ՕՕ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»– ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005ՕՕ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է։

ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել։ Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օրենքից։ Եվ ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»…: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930