ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարող ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատնից առգրավված զենքներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: «Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մերի Սարգսյանը: Նա նաև ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում