Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հարցազրույցից:
– Ի՞նչ եք կարծում, նո՞ր սկսեցին բյուջեն թալանել, թե՞ այլեւս թալանելու բան չի մնացել, ու դրա համար է ՀՀԿ-ն այսպիսի աղմուկ բարձրացնում։
– Ես կարծում եմ, որ տարբեր ժամանակներում տարբեր աստիճաններում է եղել։ Այս գործընթացը բոլոր երկրներում է լինում, բայց չափի բանի պահ կա։ Մեզ մոտ երեւի այդ չափն անցել են, եւ հատկապես Դուք նշեցիք, որ ԱԺ նախագահը շատ տեղին ելույթ ունեցավ եւ ասաց այն, ինչը որ մեր բոլորիս ցանկությունն է, կարծես թե նա արտահայտեց բոլորիս ցանկությունները։
– Հա, բայց պարոն Աբրահամյանին էլ պատասխանեցին մամուլով, ելույթներով՝ նշելով, որ նա նույնպես թալանչիներից է։
Կարդացեք նաև
– Իմ խորին համոզմամբ, ԱԺ նախագահն ունի անբասիր քաղաքական կենսագրություն եւ, ի տխրություն ինձ, այն քիչ թվով կայացած պետական քաղաքական գործիչներից է։ Ես կուզենայի, որ կայացած պետական քաղաքական գործիչներ շատ լինեն մեր իրականության մեջ։ Ես էլ նկատեցի, որ շատերին դուր չեկավ Հովիկ Աբրահամյանի ելույթը։ Ելույթն ունեցել է, լավ ելույթ է, չէ՞, ձեզ էլ է, չէ՞, դուր եկել։ Արդեն սկսում են կողքից ուրիշ բաներ ասել, բայց ինքը շատ հիմնովին բացատրել է, թե ինչպես է
հարստացել։ Իմիջիայլոց, ձեզ ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը եւ այդ ընտանիքը շատ ունեւոր ընտանիք են եղել դեռ սովետական տարիներին, նա շատ աշխատասեր անձնավորություն էր եւ դեռ այն տարիներից տնտեսապես կայացած մարդ էր։ Իսկ եթե նա լավ բիզնեսմեն է եղել, եթե նրանք ունեն ընտանեկան մեծ սեփականություն, ապա նա բյուջեի հետ ի՞նչ կապ ունի, նա խոսում է բյուջեից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում