Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաանտաղանդ բռնցքամարտիկը՝ մարդկության պատմության մեջ

Հունիս 20,2013 10:31

Ամերիկացի բռնցքամարտիկ Ռեջի Սթրինկլանդը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած մարտերի եւ կրած պարտությունների քանակով համարվում է աշխարհի բացարձակ չեմպիոն՝ կրելով մարդկության պատմության մեջ վատթարագույն մարտիկի «տիտղոսը»:

Նա անցկացրել է 363 մենամարտ եւ պարտվել 276-ում: Մարզական կարիերան սկսելով 1987 թվականին՝ 19 տարեկոնում, Ռեջին սկզբնական շրջանում, չխնայելով իրեն, ամսական անցկացրել է 15 մենակարտ եւ պարտվել մեկը մյուսի հետեւից: Բայց չնայած դրան, նա նաեւ հաղթել է մինչեւ իր հետ հանդիպելը պարտություն չկրած 14 մրցակցի:
Հետաքրքիր է, որ Սթրինկլանդները հայտնի են որպես ամենաանտաղանդ բռնցքամարտիկների գերդաստան: Ռեջիի եղբայրը՝ Ջերին, 112 մենամարտերից պարտվել է 100-ում, կինը մասնակցել է 30  մենամարտի եւ զիջել 28-ում, իսկ Ջերիի որդին ռինգ մտել է 28 անգամ եւ ամեն անգամ այն թողել պարտված:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930