Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Freedom House»-ների ծափահարությունները ոչ մի տրամաբանող հայ չի կիսում»

Հունիս 19,2013 23:20

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախօրեին հրապարակած զեկույցում տեղ գտած Հայաստանի ժողովրդավարության զարգացման վերաբերյալ դիտարկումները իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում:

«Գուցե իրենք կարող են մեզ ցույց տալ՝ եթե անցած տարի եղել են ավելի շատ ծեծված լրագրողներ, այս տարի ավելի քիչ, կամ անցած տարի եղել են ավելի շատ ճնշումներ, այս տարի ավելի քիչ, իրենց տեսակետից դա առաջընթաց է: Բայց քանի որ մենք ուզում ենք, որ ընդհանրապես Հայաստանում նման դեպքեր չլինեն, մենք շարունակում ենք Հայաստանը համարել երկիր, որն ունի խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված եւ իշխանություն, որին ոգեւորելու կարիք չկա: Իրենց թվաբանական չոր հաշվարկներով՝ երկու կամ տասնհինգ ծեծված լրագրող, չորս կամ ինը քաղկալանավոր եւ այլն, այդ համեմատությունները դիտարկելով՝ ոգեւորում են Հայաստանի կարգի երկրների իշխանություններին: Չեմ կիսում իրենց կարծիքը»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նա, անդրադառնալով զեկույցի այն հատվածին, թե վարչական ռեսուրսների չարաշահումը եւ ընտրությունների օրը տեղ գտնող խախտումները այս ընտրություններում էլ որոշ չափով պահպանվել են, սակայն ընդհանուր առմամբ այլընտրանքի հնարավորությունը մեծացել է, երկու երկրներում էլ ավելի ներկայացուցչական օրենդիր մարմիններ են ձեւավորվել: Հայաստանում առաջին անգամ ընդդիմադիր Հայ ազգայի կոնգրեսը տեղեր է ստացել Ազգային ժողովում եւ սկսել է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, կրկին չհամաձայնեց:

«Այդ ծափահարությունները, որ «Freedom House»-ները տալիս են, Հայաստանում որեւէ տրամաբանող, իրականությունից տեղյակ մարդ չի կարող կիսել: Դիվանագիտական նկատառումներով առաջ քաշված կարծիքներ են: Այն հանգամանքը, որ ընտրությունների ժամանակ իշխանությունները իշխանական ռեսուրս են կիրառում, դա նշանակում է, որ ընտրությունները չեն կարող մաքուր լինել: Եթե մաքուր ընտրություններ լինեին ապա Աժ-ում ավելի շատ ընդդիմադիրներ կլինեին»,- ասաց իրավապաշտպանը:

Պարոն Հարությունյանը մեկնաբանեց նաեւ Հայաստանի առաջընթացը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապելու հանգամանքը: Եվ անդրադառնալով զեկույցի այս հատվածին, թե՝ «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիվ կերպով ճնշում էր քաղաքական ընդդիմությանը, Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին նոր ընտրական օրենսդրությանը համապատասխան, որը հատկապես կարեւորում է թեկնածուների հավասար հնարավորությունները` նախընտրական ռեսուրսների հասանելիության եւ լրատվամիջոցներով լուսաբանման առումով»,- իրավապաշտպանն ասաց. «Եթե «Freedom House»-ը դիտարկի Ուզբեկստանին, Ադրբեջանին, Տաջիկստանին, Հյուսիային Կորեայի համեմատ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը, Տաջիկստանը փայլուն դեմոկրատական երկրներ են: Եթե համեմատությունը ավելի վատի հետ է, իհարկե, ավելի վատի համեմատ մի քիչ ավելի լավը կլինենք: Դա դեռ չի նշանակում, որ այն երկիրն ենք, որի քաղաքացիները կարող են գոհ լինել իրենց իշխանությունից եւ իրականությունից: Այո՛, իշխանությունները պարտադրված ժողովրդի ճնշման տակ ժողովրդավարության զարգացման հարցում ինչ-որ քայլեր արել են, պարտադրված ազատ են արձակել քաղբանտարկյալներին, պարտադրված նոր քաղբանտարկյալներ չեն կալանավորում, բացի Տիգրան Առաքելյանից, ստիպված են լինում ստեղծել ընտրությունների իմիտացիա, որ «Freedom House»-ները ուրախանան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Համամիտ եմ Ձեզ հետ: Իսկ եթե ավելի կարճ ասենք,՝ ազգի տականքը, բոմժը, ոչնչությունը, ճիվաղը
    համախմբվեց, և իր ոճռճգործություններով և հրեշագործություններով, ազգին ատիպեց ընդունել իր
    խաղի կանոնները: Կարծում եմ առջևում լինելու է ավելի ծանր ժամանակներ, իսկ ոճռագործներին՝
    արժանի դատավճիռ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930