Երեկ արտակարգ դեպք է արձանագրվել Փարիզի Էյֆելյան աշտարակում: Ոստիկանները ստիպված տարհանել են այցելուներին, քանի որ նրանցից մեկը` մի չափահաս տղամարդ, պատրաստվել է ցած թռչել:
Նետվել պատրաստվողին փրկելու համար մոտ երկու ժամ է պահանջվել: Հայտնի է միայն, որ ինքնասպանության փորձ անողը 30 տարեկան է եղել ու խոսել է անգլերենով: Նրա անունն ու այլ տվյալները ոստիկանությունը չի հրապարակել:
Ի դեպ աշտարակը հայտնի է որպես ինքնասպանություն գործելու հարմար տեղանք, սակայն նրա մամուլի ծառայությունը հերքում է ու չի բարձրաձայնում ողբերգական պատահարների մասին:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ