Լրահոս
Օրվա լրահոսը

Osservatorio. «Սայաթ-Նովա»-ն՝ համացանցում

Հունիս 19,2013 21:17

ԱՄՆ-ի եւ Ջիբլարթարի երեք ուսանողներ հետազոտում եւ ձայնագրում են Հարավային Կովկասի երաժշտությունները, որպեսզի դրանք հասանելի դարձնեն համացանցում: Գրում է «Օսերվատորիո» լրատվականը:

«Սայաթ-Նովա» նախագիծը, որը համեստ ֆինանսավորում է ստացել առցանց արշավի միջոցով, իրականացնում են էթնո-երաժշտագետ Բեն Ուիլլերը, պատմաբան Աննա Հարբան եւ մարդաբան Ստեֆան Վիլյամսոն-Ֆան: Նախագծի համար նրանք հավաքել են 3000 դոլար, թեպետ 2000-ի հույս ունեին:

«Առցանց արշավի ժամանակ մենք hայտնաբերեցինք, որ Կովկասում երաժշտություն ուսումնասիրողների քանակը շատ փոքր է եւ ուսումնասիրությունները շատ մոտ են կանգնած իրար», – ասել է Ուիլլերը, – «Նույնիսկ գիտական շրջանակներում ավելի շատ սիրում են ուրիշների արած աշխատանքները վայելել: Դա օգնեց լսարանն ընդլայնել»:

Ashiq-Garib_large

Խումբն արդեն հասցրել է Հայաստանում եւ Վրաստանում ձայնագրել ժողովրդական երաժշտություններ, իսկ հունիսին նրանք մեկնել էին Ադրբեջան, որպեսզի ազգային փոքրամասնություններին ձայնագրեին:

 

Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930