Ինչո՞ւ հետախուզման մեջ գտնվող գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը որոշեց այնպիսի բաց նամակ հղել, որի բովանդակությունը կասկածի տեղիք է տալիս։
Նա հայտնել է, որ աղմուկ բարձրացրած կիպրոսյան օֆշորային կազմակերպության հիմնադիրը ինքն է, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չեն եղել, որ որպես բաժնետերեր ինքը գրանցել է նաեւ նրանց անուները։
«Ես ինքս չեմ հավատում՝ շատ լավ հասկանալով տնտեսական համակարգերը, շատ լավ հասկանալով, որ փողերը չէին կարող փոխանցվել առանց սեփականատիրոջ գիտության»,- ասում է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։
Մանրամասները՝ այստեղ:
Սա հայկական բջության վառ արտահայտություններից մեկն է:
Եթե Վարչապետի և Արքեպիսկոպոսի, միակ արդարացնողը, մի քանի քրեական հոդվածներով հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանն է իր շատ միամիտ խոստովանությամբ, իբր բիզնեսը պաշտպանելու նպատակով ՀՀ Վարչապետի անունը քիչ է ավելացրել է նաև Արքեպիսկոպոսի անունը: Դե արի ու այս ստին հավատա: Ընդհանրապես սուտ ասելն էլ ունի իր տեխնալոգիան, նախ պետք է կանգնել հայելու առաջ, մի քանի անգամ տարբեր դիրքերով կրկնել սուտը, և այն պահին հենց սկսեցիր հավատալ քո ստին նոր կարելի է այն ներկայացնել ուրիշներին: Ես հաստատ համոզված եմ Աշոտ Սուքիասյանը հայելու առաջ չի կանգնել: