Լրահոս
Օրվա լրահոսը

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն բաց նամակով դիմել է բնապահպանության նախարարին

Հունիս 19,2013 20:32

Սյունիքում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն այսօր բաց նամակ է ուղարկել ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ ակնկալելով ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գործունեությանը ու դրա հետեւանքով տարածաշրջանում առկա մի շարք խնդիրներին:

Հասարակական կազմակերպությունը Global Greengrants Fund-ի աջակցությամբ սկսել է իրականացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգի ծրագիրը:  Ըստ պատասխանատուների՝  նշված ծրագրով նրանք նպատակ ունեն պարզելու, արդյոք  (EBRD)-ի կողմից Դինո Գոլդին տրամադրվող գումարները ծախսվում են նպատակային, թե՞ ոչ,  ինչպես նաեւ բացահայտելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը՝ այդպիսով թափանցիկ դարձնելով այդ գործընթացը:

Հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանի փոխանցմամբ՝ մեկ ամիս առաջ կազմակերպությունը ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված նույն այս հարցերն (լրացուցիչ մի քանի այլ  հարցերով հանդերձ) ուղարկել էր Դինո Գոլդի տնօրինությանը, սակայն մինչեւ օրս ոչ մի պատասխան չի ստացել ընկերությունից; Իսկ հ/կ-ի կողմից ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված բաց նամակում տեղ էին գտել հետեւյալ հարցերը՝

1. «ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացվել են մեծաքանակ անտառածածկույթներ: Արդյոք պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկվա՞ծ են վնասները և «ԴԳՄՔ» ընկերության կողմից վերականգնված են այդ վնասները:

2. «ԴԳՄՔ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցվել են 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներ: Ճանապարհների և հարթակների կառուցման համար ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմվա՞ծ են եղել նախագծեր և նախագծերն  անցել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

3. Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում ճանապարհների և հարթակների կառուցման աշխատանքների ընթացքում «ԴԳՄՔ» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքային ծրագրում նախատեսված, հողի բերի շերտը հանվել և հանձնվե՞լ է Կապան համայնքին:

4. ՀՀ բնապահպանության նախարարությունը ինչպե՞ս կմեկնաբանի 2007 թվականին Կապանի տարածաշրջանում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունը:

5. Մինչև 2002 թվականը  Գեղանուշի պոչամբարը ունեցել է բնապահպանական  անձնագիր և վտանգավորության դասակարգ դա նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2002 թվականի տարեկան հաշվետվության մեջ: Ի՞նչն է պատճառը, որ «ԴԳՄՔ» ընկերության կողմից օգտագործվող Գեղանուշի պոչամբարն այժմ չունի բնապահպանական անձնագիր և վտանգավորության դասակարգ:

6. «ԴԳՄՔ» ընկերությունն ունի՞ բնապահպանական անձնագրեր և վտանգավորության դասակարգ այլ թափոնների համար:

7.  «ԴԳՄՔ» ընկերությունը ունի՞ կառավարության որոշում Աճանան գետի բնական հունի շեղելու համար, Թեյջադին տեղամասի հատվածում:

8.  «ԴԳՄՔ» ընկերությունը ունի՞ դատարկ ապարների կուտակման թուլտվություն Աճանան գետի շրջակայքում, թե՞ ոչ:

9.  2005 թվականին «ԴԳՄՔ» ընկերությունը ունե՞ր հանքարդյունահանման լիցենզիա:

10. «ԴԳՄՔ» ընկերությունն ունի՞ բնապահպանական պլան», – նշված է բաց նամակում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Տեղին է կետ առ կետ անդրադառնալ ու բարձրացնել խնդրո առարկա հարցերը և այսպես…

    Տարիներ շարունակ ասում ենք, որ «բողոքի ալիքները» հենց այնպես չեն կազմակերպվում, դրանք ունեն պատվիրատուներ: Սա այն եզակի փաստաթղթերից մեկն է որից հստակ երևում է պատվիրատուն` Global Greengrants Fund: Ու աստեղից հարցերի շարանը`.

    1.ովքե՞ր են այս ֆոնդի անդամները:
    2.ի՞նչ նպատակ են հետապնդում:
    3.ինչո՞ւ է պատվիրատուն ցանկացել թիրախ դարձնել հենց Դինո Գոլդը, չէ որ այն թերևս ամենաթափանցիկ աշխատող կառույցներից է, պորամբարն էլ Հայաստանում միակն է, որը աշխատում է փակ ցիկլով: Մինչդեռ հենց Կապանի տարածարջանում է գտնվում Անդրկովկասի ամենամեծ պոչանբարը, որը փակ ցիկլ չունի, պոչային ջրերն էլ խառնվում են ջրային ավազանին: Հիմա մնացածն էլ այս կերպ պետք է աշխատե՞ն, թե Դինոն պետք է նմանվի իրենց:
    4.որքա՞ն է արժեցել աջակցություն ասվածը:
    5. «Թաքնված գումարներ և բաց հանքի» ծրագիր ասելով ի՞նչ նկատի ունեք: Թաքնված գումարները արդյո՞ք եղել են այն ժամանակհատվածում, երբ դուք էլ էիք Դինոյի պատասխանատու աշխատողներ, ի՞նչ չափաբաժին ունեիք այդ գումարներից, իսկ եթե չեք ունեցել բայց իմացել եք ինչո՞ւ չեք դիմել պատասխանատուներին կամ ինչո՞վ է արտահայտվել ձեր անհամաձայնությունը:
    6.Բաց հանքի մասին. ինչու՞ եք խոսում, չէ՞ որ ընկերությունը նման որոշման մասին չի հայտարարել, փոխարենը Ագարակի և Քաջարանի ընկերությունները աշխատում են բաց հանքի եղանակով և հիմա, հենց հիմա, Գեղիում ստեղծվում է նոր բաց հանք, ինչո՞ւ նրանց դեմ չեք բողոքում, թե նրանց կարելի է, Դինոյին իսկզբանե չի՞ կարելի:
    7.Այս դեպքում ի՞նչ ասել է թափանցիկություն, ո՞րն է ձեր պատկերացրած թափանցիկությունը, չէ՞ որ կողմերը նման ծրագրեր իրականացնելիս հանդես են գալիս հայտարությամբ: Գուցե, ձեր պատկերացմամբ կա այլ թափանցիկության ձևեր ՞վ, մասնաբաժին տալո՞վ, աշխատանքների պատասխանատուների ու իրականացնողներին ձեզ հետ համձայնեցնելո՞վ, ո՞ր մեկը…
    8.Ընդամենը նախորդ պարբերությունում խոսում էիք թափանցիկության ու վեհ գաղափարներից, բա եթե նպատակ է համագործակցել ԶԼՄ-ների հետ մենք էլ տեղական ԶԼՄ ենք, ինչո՞ւ մեզ էլ չեք իրազեկել, որ այսպիսի ծրագիր կա, ո՞ր ԶԼՄ-ներին եք դիմել, նաև ՀԿ-ների՞ն, թե՞ դա էլ ընտրանքային ու ձեր քիմքին հարմար լինելու հանգամանքով է պայմանավորվում: Դե, որպես ԶԼՄ հրավիրում եմ հեռուստաբանավեճի, մինչ հիմա ու շարունակության մեջ եղած հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, կգա՞ք:
    9.Նշված բոլոր աշխատանքների ու որոշումների շրջանում այդ աշխատանքները համակարգողներից մեկն էլ դուք եք եղել, ի՞նչ եք արել ժամանակին ու երբ համակարգում էիք այդ աշխատանքները այս փաստաթղթերը պահանջե՞լ եք ընկերության ղեկավարներից, չէ՞ որ դուք ևս առանցքային պաշտոնյաներ եք եղել Դինո Գոլդում, ինչպե՞ս եք արտահայտել ձեր անհամաձայնություն, որևէ քայլ արել ե՞ք, թե ձեր դեպքում սա խրոնիկ դրսևորում է, որևէ համակարգում աշխատել և ապա աշխատանքից հեռացվելուց հետո սկսել պայքարե՞լ նույն ընկերության դեմ, թիրախ դարձնելով հատկապես այն ծրագրերը, որոնք մեկնարկել են ձեր աշխատանքային գործունեության շրջանում:
    10.Վերջին հաշվով այդպես է նաև ջրմուղկոյուղու Կապան տեղամասի դեպքում, որի ղեկավարնենրն եք եղել….ու անգամ հետագայում պարզվել է, որ ձեր սեփականություն հանդիսացող Կապանի սննդի կոմբինատը ջրի վարձը չէր վճարում, հա, ի դեպ ինչպե՞ս ստացվեց, որ այն դարձավ ձեր սեփականությունը:

    Հարգանքներով` Սասուն Մանուկյան

  2. Freedom Kapan says:

    Ելնելով Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերությունում տիրող իրավիճակից մեր փորցագետները եզրակացնում են, որ միտում կա կրկնվելու 2008-2010 թվականներին ընկերության տնօրենության կողմից կատարած սխալները: Որից հետո Դանդի Պռինց Մետալս ընկերության ղեկավարությունը որոշում կայացրեց ազատվել Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերության այդ ժամանակվա տնօրենից և իր կնոջից ու հանդարտվեց իրավիճակը մոտ 1.5 տարով: Այսօրվա տիրով վիճակը շատ նման է նախկին իրավիճակին միայն մի բան է տարբերվում, նախկին ղեկավարությունը չեր գործում և խոսում ագրեսիվ տոնի մեջ, իսկ այսօրվա ղեկավարը գործում և խոսում է շատ ագրեսիվ ինչպես ռեժիմի դիկտատորը կխոսար: Կան ձայնագրություններ որոնք հաստատում են ընկերության ղեկավարության կողմից արված հայտարարությունների ոչ արեմտյան արժեքների ուղվածությունը, որը այդքան նշվում է Դանդի Պռինց Մետալս և Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերության կողմից: 21-րդ դարում, Կապանում, աշխատավորի կամ հասարակության տարբեր խավերի հետ խոսալ վախի, բիռդ ուժի կամ էլ աշխատանքից ազատելու տոնով հարիր չէ մարդկանց, ովքեր ապրել և մեծացել են բարցր արժեքներ դավանող Կանադայում:
    Եթե հիմա չկանխվի ստեղծված իրավիճակը Դանդի Պռինց Մետալս ընկերության ղեկավարությունը ստիպված կլինի որոշում կայացնել ազատվել ներկա տնօրեններից, իրենց եղբայրներից և ընկերներից՝ մի խոսքով նորից նոր կլանից: Կամ էլ եթե ուշանա Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերության առջև ներկա պահին կուտակված խնդիրների լուծումը Դանդի Պռինց Մետալս ընկերությունը այս անգամ ուղակի կկորցնի վերահսկողությունը ընկերության Դինո Գոլդ Մայնինք Քամփանի նկատմամբ:
    Մեր փորցագետները մի քանի ամիս է ուսումնասիրում են Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերության առջև կուտակված խնդրիների քանակը, ծավալը և լուծումների ձևաչաձը Դանդի Պռինց Մետալս ընկերության ղեկավարությանը ներկայացնելու և լուծումներ առաջարկելու նպատակով, որպեսզի նորից Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերությունը հետ չգնա անցյալ: Նշենք նաև, որ ինչպես նախկին տնօրենության այնպես ել ներկա տնօրենության կողմից Դանդի Պռինց Մետալս ընկերության ղեկավարությանը տեղեկատվությունը տրամադրվում է ֆիլտրվում: Իրական տեղեկատվությունը Դուք կարող եք ստանալ երբ, որ նույնանման մի մանագետների խումբ այցելի Դինո Գոլդ Մայնինք Քամփանի ընկերություն և ուսումնասիրի ներքին իրավիճակը ինչպես նախկին տնօրենության օրոք արեց Դանդի Պռինց Մետալս ընկերության ղեկավարությանը:

    Փորցագետների խումբ

  3. Freedom Kapan says:

    «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 17-ից գոյություն չունի, քանի որ ընկերությունը որոշել է փոխել իր անունը: Ինչպես փոխանցում է «Էկոլուրը», այս մասին ասված է ընկերության մատակարարման շղթայի ղեկավար Րաֆֆի Ջաբրայանի ստորագրությամբ փաստաթղթում: «Բոլոր շահագրգիռ անձանց…2013թ. հունիսի 17-ից մեր ընկերության անվանումը պաշտոնապես կփոխվի եւ այսուհետ Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին կանվանվի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ: Վերոնշյալ ամսաթվից սկսած` մենք այլեւս չենք գործի որպես Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի, հետեւաբար բոլոր պատվերների, հաշիվ-ապրանքագրերի, հաշվետվությունների եւ նամակագրության մեջ պետք է նշվի ընկերության նոր անվանումը: Ընկերության անվանման հետ միաժամանակ կփոխվի նաեւ տարբերանշանը (լոգոն), իսկ ընկերության հասցեն, կոնտակտային եւ բանկային տվյալները կմնան նույնը»,- նշված է փաստաթղթում:

    Starting from 17 June “Deno Gold Mining Company” CJSC doesn’t exist any longer, as the company has decided to change its name. This is what the document says signed by Raffi Jabrayan, “…To all stakeholders…Starting from 17 June the name of our company changed and from now on “Deno Gold Mining Company” CJSC” is renamed to “Dundee Precious Metals Kapan” CJSC. Consequently, the new of the company should be mentioned in all the documents, claims, report and correspondence. The logo of the company will also be changed, while the address, contacts and legal banking accounts will remain the same,” the document says.

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1. Այս աշխարհում շատ կազմակերպություններ և մարդիկ հրաշալի գործեր են անում ` ֆինանսապես ու ոչ-ֆինանսապես օգնելով աշխարհի 4 կողմում գտնվող կազմակերպությունների` իրենց երկրամասերի բնաշխարհը ագրեսիվ բիզնեսներից փրկելու համար: Ուստի խորին շնորհակալություն Global Greengrants Fund-ին,որ այդքան ԲԱՐԻ են գտնվել ուշադրություն դարձնել նաև Կապանի հրատապ էկոլոգիական խնդիրներին:

    2. Այս աշխարհում ԲՈԼՈՐ կազմակերպությունները ինչ-որ մի տեղից ֆինանսավորվում են. սա լրիվ նորմալ երևույթ է: Ուստի (ամենա)կարևորը ո ՛չ թե նա է,թե ով է ֆինանսավորում,այլ թե այդ փողով ԻՆՉ է ԱՐՎՈՒՄ:

    3.Քաջարանի ահավոր բաց հանքի և Արծվանիկի գերվնասակար պոչամբարի առկայությունը արդարացում չէ «Դինո Գոլդի» համար: Մեկ վատը մի ուրիշ վատ չի կարող արդարացնել:

    4. Շնորհակալություն «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ին` իր շատ հայրենանվեր աշխատանքի համար. շարունակե՛ք նույն ոգով:

    ՇԱՏ խոսուն է,որ «Դինո Գոլդի» պաշտպանությամբ հանդես է գալիս ոչ թե «Դինո Գոլդի» ղեկավարությունը,այլ «Դինո Գոլդի» հետ «համագործակցող» Կապանի ՀՀԿ-ական «Խուստուփ» -TV-ի (պաշտոնապես դաշնակ) տնօրեն Սասուն Մանուկյանը:

  5. Վարզ Սյունի, Freedom Kapan..ու այլ բազում ծիծաղելի անուններ ու կառույցներ չկան, գոյություն չունեն, նույն մարդիկ են, տարբեր ձևակերպումմներով…բնական է, որ անդեմ ու իրականում գոյություն չունեցող մարդկանց համար խիստ խոցելի է սեփական դիմակով ներկայանալ, ի վերջո ամոթ կլիներ, չնայած նրանք հասկանում են՝ կարևորը թե ինչու պետք է թաքնվեն?… ու բնական է որ ինչու պետք է գլուխ խոնհարեն պատվիրատու տիրոջ առաջ…, ի վերջո, պետք է, թաքցնեն թե ինչու գրանտատու տերերը չեն կարևորում այն կառույցները ու հանքերը որոնց մասին հիշատակվել էր իմ պատասխանում, քանի որ այն, իրոք ԿԱՆԱԴԱԿԱՆ է… նաև բոլոր պատեհապաշտների համար պարզ է, որ այն ունի այն արժեքները որոնցով ձեզ հաստատ սեփական կարծիքի համար չեն սպանելու..այ դրա համար մնացածը անտեսվում է….ու թերևս այս ընկերությունը հայ կլանների կողմից խլելու խնդիր կա…ևս մի հանգամանք՝ բոլոր հարցերին ամենաքաջատեղյակը ու իրազեկը 2004-2008թթ. եղել են սույն ՀԿ նախագահը, իրավաբանը թարգամանիչ մենեջեր Հայրոն…/որոնք եղել են ԴԻՆՈՅԻ դերակատար պաշտոնյաները ու պատասխանատուները նաև բոլոր իրենց իսկ բարձրած ծրագրերի ղեկավարները….սա մի տեսակ հիշեցնում է հաղորդում սեփական հանցագործության մասին, ուստի խնդրում եմ պատկան մարմիններին բաց չթողնել առիթը, բացահայտելու բոլոր դեմքերին ու անդեմներին…
    Հ.Գ. ես, իրոք 1991թ-ից ՀՅԴ անդամ եմ ու հպարտ եմ, որ կարող եմ բոլոր կայացած ու չկայացած չինովնիկներին այդ թվում գործող ու նախորդ ղեկավարենրի մասին սեփական կարծիքս հայտնել… միայն մի հարց՝ ինչու Սյունիքի, հիմա արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու ձեր կարծիքները համընկնում են? կբացատրեք?

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1. Հոդվածում «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն (նաև) «Դինո Գոլդից» պահանջում է կոնկրետ տվյալներ,որի մասին հասարակությունը իրավունք ունի իմանալու, քանի որ իր առողջության ու կյանքի խնդրի հարց է: Եթե «Դինո գոլդ մայնինգ քամփնին» կանադական «լավ ու քաղաքակիրթ» կազմակերպություն է, ի՞նչու այս տվյալները չի տրամադրում. տարիներով մուկ ու կատու է խաղում մարդկանց/հկ-ների հետ:

    2. Հոդվածը իմ ԱՆՁԻ մասին չէ(ր): Վարազ Սյունին ՄԻՇՏ հանդես է գալիս ՄԻԱՅՆ Վարազ Սյունի անունով,իրական անձ է ու ունի հպարտ ու անկախ դեմք: Տվյալ պահին ծածկանունով/հասարակական անունով եմ հանդես գալիս,որովհետև այսպես տվյալ պահին ավելի արդյունավետ եմ համարում: Իմ նպատակը փառքի հասնելը չէ. ուստի ուրիշների կարծիքը այս հարցում ինձ չի հուզում:

    3. Չգիտես ինչու Հայաստանում «գրանտ» բառից ալերգիա են ստանում: Ամբողջ զարգացած աշխարհում գրանտ ստանալը մեծ պատիվ է. նշանակում է մարդիկ գնահատում ու ՀԱՎԱՏՈՒՄ են քեզ/գործերիդ:

    4. «Հպարտ ՅՀԴ-ականը» ինչպե ՞ս կարող է տարիներով աշխատել ՀՀԿ-ական TV-ում ու տարիներով պրոպագանդա անել լիսկայի ու լիսկայականների համար:

  7. 1.ասեցի, այդ բոլոր հարցերի պատասխանները իրենք ունեն, քանի որ բոլոր այն հարցերին որոնք իբր թե հետաքրքրիր են ու տեղ են գտել բաց նամակում ՀԿ նախագահ Ռաֆիկ Ասրյանը, իրավաբան և համատեղության կարգով իր փեսա Արթուր Ղազարյանը և նախկին աշխատակից Հայրոն շատ լավ էլ ոչ միայն տեղյակ են այլ նաև իրենք են այդ ծրագրերի պատասխանատուները եղել ու եթե ինչ որ բան սխալ է եղել դա նշանակում է, որ իրենք էլ պատասխանատու են…
    2.Վարազ Սյունին որն է? այսինքն ծածկանուն կա ու դա էլ ունի վաղեմության ժամկետ, հա? եթե մի քանի տարի է անում ես պատի տակից մեկնաբանություն անելու գործը դառնում է, որ դա արդեն կայացած կերպար է, հա? ասեցի, դա համարվում է անստորագիր նամակ, նակինում դա կոչվում էր կլյաուզա`ընդամենը…
    3.Գրանտից ալերգիա են ստանում, քանի որ բոլորն էլ գիտեն որ որևէ մեկը առանց ակնկալիքի ու մեծ քաղաքականության չի Հայաստանում գումարներ ծախսի այն ամենի վրա որ պետք է թուլացնի ու քանդի Հայաստանը…չասվեց չէ? թե ովքեր են այդ ֆոնդի անդամները, ինչ նպատակ ունեն, իսկ եթե ադրբեջանցիներ ու թուրքեր են, էլի մեծ պատվի է? նրանց պատվերը կատարելը?
    4.Աշխատում եմ,այո ես նախկինում էլ ասել եմ ես չեմ ընկերության հիմնական բաժնետերը…հետո? լիսկայի պրոպագանդայի մասին. ասել եմ եթե հետ գա, իրեն մարզպետարանի բակում ծեծելու եմ, ու իր քարոզը երբեք չեմ արել…անեի հենա իշխանությունը վերջին ընտրությանը Կապանում կհաղթեր, իսկ ես, երբեք որևէ ընտրության նրա կողքին չեմ եղել, միշտ ՀՅԴ հետ ու նրա համար ու անթաքույց…հա, ի դեպ այդպես իբր ուզում ես ասել, որ լիսկային դեմ ես? դե, արի բաց դեմքով կանգնի.. միասին ասենք, որ լիսկան գա միասին էլ ծեծլու ենք, կասես?

  8. ECOLODEMO, KAPAN says:

    Ինչպես նկատում ենք գործնական հարցերին պատասխանելու փոխարեն հարցերը տեղափոխվում են անձնական վիրաորանքների դաշտ:

    Եթե իջնենք անձնական վիրաորանքների մակարդակի, կարող ենք սկսենք պատասխանել նույն ոճով և ավելին, բայց դա մեր ոճը չէ և մենք անում ենք մեր աշխատանքը: Կարծում ենք եթե կոնկրետ գործնական հարցերին պատասխանելու փոխարեն հարցերը տեղափոխում են անձնական վիրաորանքների դաշտ ուրեմն մենք մեր գործը լավ ենք անում, իսկ եթե չխոսային կամ դրական արտահայտվեին ուեմն մենք անհաջողություն ունենք մեր աշխատանքի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930