Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանի խաղը Դիլիջանում ընթացող կանանց «Grand Prix»-ում առայժմ չի ստացվում:
Այսօր, չորրորդ տուրում Էլինան պարտվեց ռուսաստանցի Օլգա Գիրյային եւ մեկ միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 11-րդ հորիզոնականում: Էլինան երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, երկուսում էլ պարտվել է: Մրցաշարային աղյուսակում առաջատարների եռյակը 3,0-ական միավորով կազմում են Աննա Մուզիչուկը, Համփի Կոներուն եւ Նանա Ձագնիձեն:
Վաղը շախմատիստուհիները հանգստանում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ