Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի տխրում, որ չունեի մարզակոշիկներ». Զինեդին Զիդան

Հունիս 19,2013 18:06

Այսօր նշվում է մանկական ֆուտբոլի համաշխարհայի օրը: Տոնը սահմանել է ՄԱԿ-ը՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNIC-EF) և ՖԻՖԱ-ի միջև համաձայնագրի հիման վրա, որ ստորագրվել է 2001թ. «Քվեարկեք երեխաների օգտին» միջազգային շարժման շրջանակերում: Տոնի նպատակը երիտասարդներին սպորտի մեջ ներգրավելն է:
«Արդեն երկու տարի է, ինչ զբաղվում եմ ֆուտբոլով: Մինչ այդ գնացել եմ լողի, թեթև ատլետիկայի, բոքսի, կարատեի, բայց ամեն տեղ մի քանի ամսից ավել չեմ մնացել, իսկ ֆուտբոլից երբեք չեմ հրաժարվի: Ես ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնալ ու խաղալ «Ռեալ Մադրիդում» և որ Օզիլի հետ լավ ընկերներ լինենք,-ասում է 13-ամյա Գևորգը, ով խաղում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմում: Գևորգը տեղյակ է տոնի մասին, ինչպես ինքն է ասում՝ պատրաստվում են ընկերներով նշել: «Էսօր քեֆ ենք անելու… միշտ էլ այդպես ա լինում, երբ ֆուտբոլի առաջնություններն են սկսվում, մեր նախընտրած թիմերի հանդիպումներն են ցուցադրում ու ֆուտբոլի միջազգային տոներ են լինում»
,- հավելում է նա:
Ֆուտբոլի ապագան պայմանավորված է մանկապատենական առաջնությունների զարգացումով: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն իրենց առաջին քայլերը սկսում են բակային ֆուտբոլով, ապա մանկապատանեկան ակումբներում խաղալով: Ֆուտբոլը նրանց համար կյանքն է: Կան շատ ֆուտբոլիստներ, մանուկ հասակում տեսնել են կյանքի դժվարություններ և մասնագիտական խոչընդոտներ, սակայն երբեք չեն հրաժարվել ֆուտբոլից: Այդպես եղավ նաև Բավարիայի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերի դեպքում, ով այս տարի դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող: Ֆրանկ Ռիբերը ունեցել է դժվար մանկություն: Երկու տարեկան հասակում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կորցրել է ծնողներին, իսկ դեմքն այլանդակվել էր: Բժիշկներն առաջարկել էին վիրահատության միջոցով բուժել դեմքի վերքերը, բայց Ռիբերին հրաժարվել էր: Կորուստն ու ցավը, սակայն, չխանգարեցին, որ նա հետագայում իր տաղանդի շնոհիվ հասնի մեծ բարձրունքների: Իսկ շատերի համար, այդ թվում՝ Կարլոս Տեվեզիի ֆուտբոլը փրկություն է: Ծնվել է Բուենոս-Այրեսի Սյուդադելա թաղամասում, որը հայտնի է նրանով, որ այնտեղ շատ մեծ չափերի է հասնում գողությունը, սպանությունը, նարկոբիզնեսը: Հետագայում հիշելով իր մանկությունը` Տեվեզը ասում է, որ եթե չլիներ ֆուտբոլը, ապա հնարավոր է զբաղվեր նարկոբիզնեսով, և գուցե հիմա մահացած լիներ: Նա նաև ասել է, որ շնորհակալ է Աստծուն, ով նրան տվել էր ֆուտբոլային տաղանդ, որի շնորհիվ դուրս եկավ այդ հանցավոր աշխարհից: Այսպիսով մանկապատենական ֆուտբոլն դաստիրակում է մարդկանց լավ մարդ լինելու հարցում:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մանկության տարիներին նույնպես ունեցել է խնդիրներ, ինչպես բոլոր հայտնի ֆուտբոլիստները: Մի անգամ հարցազրույցի ժամանակ նա պատմում էր, թե ֆուտբոլային մարզակոշիկներ չունենալու պատճառով նա տխրում էր: «Մի անգամ ես տեսա մարդու, ով չուներ ոտքեր, դրանից հետո ես չէի տխրում, որ չունեի մարզակոշիկներ»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930