Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնևում ՀՀ սփյուռքի նախարարի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը դահլիճում գտավ իր հասցեատիրոջը

Հունիս 19,2013 17:59

Ժնևում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել այդ բացառիկ միջոցառմանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նախարարական առաջին համաժողովի գումարումը այսպիսի մակարդակում, սփյուռք ունեցող եկրկների միջև փորձի փոխանակումը, երկխոսության ձևավորումն ու հարաբերությունների զարգացումը:

Համաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին 3 հիմնական ուղղություններով` «սփյուռքները և հասարակությունները», «սփյուռքները և պետությունները», «սփյուռքները և զարգացումը»:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ելույթով «Սփյուռքները և պետությունները» քննարկման ընթացքում: Նա ներկայացրեց սփյուռքների առաջացման հիմնական պատճառները՝ պատերազմներ, հասարակական և տնտեսական ճգնաժամեր, բնակչության տեղաշարժեր աշխատանքի նպատակով, գլոբալացվող աշխարհ և այլն,

ինչպես նաև անդրադարձավ հայկական Սփյուռքի առաջացման կարևորագույն պատճառին` Հայոց ցեղասպանությանը:

Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացման քաղաքականությունը, նրա իրականացման կառուցակարգերը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով սփյուռքի հսկայական ներուժին, վերջինիս ազդեցությանը ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վրա՝ նախարարը ողջունեց միջազգային մակարդակում սփյուռքներին վերաբերող խնդիրների քննարկումը և հույս հայտնեց, որ դրանք կդառնան պարբերական, կգտնվեն ընդհանրական լուծումներ, կձևակերպվեն սփյուռքների իրավունքներն ու պարտականութունները վերպետական, միջպետական, ներպետական և Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում և կառուցակարգերում: Նա կոչ արեց միջազգային հանրությանը նպաստել հասարակություններում սփյուռքների ինտեգրմանը մշակութային երկխոսության միջոցով` հաշվի առնելով ազգային, կրոնական տարբերությունները, ավանդույթներն ու սովորույթները: Նախարարի՝ ՄԱԿ-ի կողմից սփյուռքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, որոնք էլ առաջարկեցին մշակել նախագիծ` հետագայում այն ՄԱԿ ներկայացնելու ակնկալիքով:

Համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը նախարարի ելույթից անմիջապես հետո փորձեց պատասխանել նախարարին` անդրադառնալով Հայոց Ցեղասպանության փաստի պատմական իրողության ուսումնասիրման անհրաժեշտությանը, հիշեցնելով 2009 թ. ստորագրված արձանագրությունների մասին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ պատվիրակութայն անունից հակադարձեց թուրքական պատվիրակությանը` նշելով, որ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը: Նա կրկին անգամ շեշետեց, որ հայկական Սփյուռքը Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետևանք է և կարծում է, որ Թուրքիայի պատվիրակը այս հարցում որևէ կասկած չունի, և կգա մի օր, երբ Հայոց ցեղապանությունը ի վերջո կճանաչվի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930