Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող. «Վարդան Այվազյանը մոռացավ, որ ինքը տղամարդ է»

Հունիս 19,2013 18:13

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ու լրագրող Գոհար Վեզիրյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվին ու գնահատելով թե՛ պատգամավորի, թե՛ լրագրողի պահվածքը` փորձառու լրագրող Համլետ Մոսինյանն ասաց. «Ես, օրինակ`որպես լրագրող, երբեք լեզվակռվի մեջ չեմ մտել, իմ գրիչն եմ օգտագործել, բայց երեւի Վարդան Այվազյան, չակերտավոր ասած, երկարամյա քաղաքական գործչին հաջողվեց Գոհար Վեզիրյանին լեզվակռվի մեջ քաշել: Ես ԱԺ-ում չեմ եղել այդ պահին, վկա չեմ կատարվածին, բայց տեսնելով այս ամենը լրատվամիջոցներով` մտածում եմ Գոհարն էլ մարդ է, ով չի կարողացել իրեն զսպել: Բայց Գոհարի խոսքերի հետ համաձայն չեմ, ո՞նց կարող է բոմժ ասի էս երկրի մեծահարուստներից մեկին: Լրագրողներս չպետք է նման շոուների մեջ ներքաշվենք, պետք է կարողանանք մեզ զսպել: Թեեւ ասեմ, որ Գոհարի կողքին տղամարդ չկար կանգնած ու նա ինքը իրեն պիտի պաշտպաներ: Իսկ ինչ մնում է Վարդան Այվազյանի պահվածքին, ապա ապշեցուցիչ էր. նա չպիտի մոռանար, որ առաջին հերթին տղամարդ է, երկրորդ հերթին պատգամավոր, եւ հետո ավելի տարիքով էր դիմացինից: Եթե շրջապատում մի վատ, անշնորհք բան է կատարվում, առաջին պատասխանատուն տղամարդն է, մեծ մարդը: Կլսի իմ խորհուրդը, թե չէ Վարդան Այվազյանը, ես հաստատ իրենից մեծ եմ, ինքը իրեն ավելի զուսպ պիտի պահեր, եթե ծանր պահեր, կնոջ հետ չվիճեր, վերջիվերոջ կին է դիմացդ կանգնած չէ՞, ապա էսօր էլ շահարկման թեմա չէր դառնա, եթե լռեր ավելի պատվով դուրս կգար մենամարտից, ավելի շահեկան դիրքերում կհայտնվեր, քան հիմա»,-ասում է մեր զրուցակիցը:

Նրան առավել տխրեցրել է այն, որ այդ վիճաբանությունը ոչ թե փողոցում էր, այլ օրենսդիր մարմնի շենքում: Իսկ Վարդան Այվազյանի այն խոսքերը, թե «Հետք»-ը կաշառք վերցրեց ու իր ունեցվածքի մասին գրեց, լրագրող Համլետ Մոսինյանը այսպես է մեկնաբանում. «Ախր, եթե դու էդպես վստահ ասում ես, որ փողը վերցրեց, գրեց, էդ նշանակում է, որ դու էլ մի ժամանակ ինչ-որ մեկին փող ես տվել գրելու համար, էդ որտեղի՞ ց վերցրեցիր, որ փողը վերցրեց ու գրեց, իբր ի՞նչ է ասում`փողը վերցրեց ու սուտ բաներ գրե՞ց: Ինքը սրանով ցույց տվեց, որ իր պես մարդիկ փողով վատ բաներ են անում, բայց վերջը քաղաքակիրթ երկիր ենք ուզում դառնալ, ինչո՞ւ եք էսքան արժեզրկում լրագրողների աշխատանքը, համաձայն չէիր «Հետք»-ի հրապակումների հետ, դիմեիր դատարան: Դուք ինչո՞ւ եք վախենում դատարան դիմելուց, վերջիվերոջ իշխող կուսակցության անդամ ես: 10 լումա սիմվոլիկ գումարով դատի տու էդ գրողին, եթե չես ուզում թերթին վնաս տաս, փակես, թերթով փող աշխատես ու վատ մարդու անուն հանես  Ռոբերտ Քոչարյանի պես»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա վերջին նշվածից, ,,որի անունը զզվելի է կրկնել,, ինչո՞վ է ավել կամ պակաս: Երկուսն էլ անասնական բնազդով ուղորդվող այլանդակաբարոներ են:

  2. Anna says:

    Դուք շեշտում եք դիմացինի կին լինելը, որ վայել չէ կնոջը վիրավորել և այլն: Այդ դեպքում մեկ այլ բան էլ կա, որ երբ վիճում կամ խոսում եմ տղամարդիկ, կնոջը վայել չէ միջամտել, խառնվել նրանց խոսակցությանը: Այդ երկու տղամարդիկ իրար հետ էին վիճաբանում և Գոհար Վեզիրյանի կարծիքը ոչ ոք չէր հարցրել:
    Երկուսն էլ ցույց տվեցի իրենց դեմքը, չնայած ծանոթ էինք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930