Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը նեղված է. Տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում

Հունիս 19,2013 17:40

Այսօր ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում, լրագրողների համար անակնկալ, եկավ և նստեց լրագրողների կողքին: Առիթից օգտվելով, լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սամվել Ալեքսանյանին:

Հետաքրքրվեցին` ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացել: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է իր կինը. «Դիմեք տիկին Շողիկին»: Այնուհետև նա հումորով նեղսրտեց, որ տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում իրեն. «Էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան խոսացիք»:

Խոսք գնաց նաեւ Փակ շուկայի մասին: Ալեքսանյանն անկեղծացավ. «Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի մի օր չէիր էթում շուկայի դեմը, շուկայից խոսում: Որ սաղ կռիշը չռռում էր, խի մի օր չէիր էթում, խոսում»:

Ապա անդրադառնալով երեկ խորհրդարանի ընդունած «Երկրապահ կամավորականների մասին» գեներալ-պատգամավորների ներկայացրած նախագծին` ասաց, որ 90-ականներից սկսած՝ «Մեր համայնքի երկրապահներին ամեն ամիս օգնում եմ, մնացածը`գնացեք գեներալից հարցրեք»:

Սամվել Ալեքսանյանն անընդհատ կրկնում էր, որ չի ուզում պատասխանել լրագրողների հարցերին. «Հերիք ա, լավ ֆսյո, ասեցի վերջ տվեք: Չե՞ք ուզում նստեմ ձեր կողքը, թողեմ էթա՞մ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արամ says:

    Թշվառական, հենց գիտի լրագրողների վրա ա “կայֆավատ” լինում, չի էլ հասկանում, որ կնոջն ա “կայֆավատի” առարկա սարքում:

  2. Maxim says:

    Լրագրողների համարձակության և ազնվության մեկ հազարերրորդը թող ունենան և չսողան մնացածը,՝ մի պարկաճիճուի առաջ:

  3. Աննա says:

    Բայց ինձ դուր է գալիս էս մարդը:Ինչ ուզում եք,ասեք:

  4. Spartak says:

    Այսի՞նքն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930