Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոմինո Փրոդաքշնը» բողոքարկելու է ՏՄՊՊՀ որոշումը

Հունիս 19,2013 17:29

18.06.2013թ. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում «Դոմինո Փրոդաքշն» ընկերության վերաբերյալ՝ որակելով վերջինիս գործողությունները որպես «անբարեղիճ մրցակցության դրսևորում»:

Հանձնաժողովին ներկայացված ապացույցների, մեր կողմից բերված փաստարկների ուժով հիմնավորված է, որ ոչ միայն մրցակցություն, այլև անբարեխիղճ մրցակցություն չկա և չի կարող լինել, և որ իրականում վեճը գտնվում է այլ հարթությունում` Արամ Հարությունյան և Աշոտ Առաքելյան անձանց միջև որպես նախկին գործընկերներ, ինչը դուրս է հանձնաժողովի իրավասությունից:

Հանձնաժողովը ոչ միայն չի ընկալել այս կարևոր և ակնառու հանգամանքը, այլև վարչական վարույթն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ինչը փաստում ենք ցավով:

Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ, այն ենթակա է բողոքարկման դատական կարգով:

Ուստի հաշվի առնելով, որ առջևում կսկսվի դատական գործընթաց, կոչ ենք անում ձեզ ձեռնպահ մնալ վաղաժամ որակումներից և համբերությամբ սպասել խնդրի իրավական և օբյեկտիվ հանգուցալուծմանը:

 

«Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ Տնօրեն Ռ.Վարդանյան

 «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ

Համահիմնադիր Ա.Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930