Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը երակներումդ պետք է հոսի». Մարիամ Այունց

Հունիս 19,2013 17:15

Այսօր արդեն շատերին է ծանոթ «Hande made» (ձեռքի աշխատանք) արտահայտությունը: Ոմանք նախընտրում են Hande made պատվերները՝ ավելի օրիգինալ երևալու և տարբերվելու համար, իսկ ոմանք էլ միևնույնն է նախապատվությունը տալիս են աչքով տեսած և գնած ապրանքներին:
Մարիամ Այունցը 20 տարեկան է, նա արդեն շուրջ մեկ տարի իր hande made աշխատանքները ներկայացնում է հանրությանը և փորձում՝ իր երևակայական աշխատանքներով վարակել բոլորին:580479_102871796556626_1026066511_n
«Նկարչությամբ զբաղվել եմ վաղ տարիքից,- ասում է Մարիամը,- սկզբում մանրանկարներով էի հետաքրքրված, հետո սև և սպիտակ դաջվածքներ էի անում, որոշ ժամանակ անց ուսումնասիրել եմ նաև դիմանկարչություն, իսկ ահա յուղաներկով արված նկարներս բազմաթիվ են: Hande made աշխատանքներում նկաչական ձիրքս ինձ շատ է օգնում: Նկարչությունն ինձ համար արվեստ է, դեռ փոքր տարիքից  վարակված եմ եղել այդ արվեստով»:

Մարիամը սովորել և ավարտել է ՀՊՏՀ-ը, նկարչությամբ լուրջ չի զբաղվել, ինչպես ինքն է ասում` բատիկայով երկար ժամանակ է հետաքրքրված եղել, ուսումնասիրել է հոդվածներ ապա փորձել է ինքն իր ձեռքով որևէ բան պատրաստել, այնուհետև արժանանալով մտերիմների հավանությանը, սկսել է լրջորեն զբաղվել hande made աշխատանքներով:

«Անկեղծ ասած, պրոֆեսիոնալ երբեք չեմ զբաղվել նկարչությամբ, կարճ ժամանակ հաճախել եմ արվեստանոց հիանալի նկարչի մոտ, ումից սովորել եմ այլ աչքերով նայել կյանքին, սակայն չափազանց պահպանողական լինելով իմ հայացքների մեջ՝ չեմ ցանկացել պրոֆեսիոնալ ուղղվածություն տալ նկարչությանը, քանի որ արվեստը ինձ համար այն է, ինչ զգում ես, այլ ոչ այն, ինչ սովորում, արվեստը պետք է  հոսի երակներումդ: Սերը` արվեստի հանդեպ, ձգտումը՝ պատկերել կատարելություն, դրանք են ստեղծագործելու հիմնարար սկզբունքները»:
Մարիամը պատվերներ ընդունելիս հիմնականում խորհուրդ է հարցնում, նկարագրում ոճը, փոձում հասկանալ պատվիրատուի նախասիրությունները, իսկ հետո միայն սկսում առաջարկել տարբերակներ:400043_102871903223282_1535259777_n
«Պատվերն ընդունելիս միշտ զգուշացնում եմ, որ ինձ համար առաջնայինն արվեստն է, և ես չեմ կարող ստեղծագործել որոշակի շրջանակներում: Ես նախապես պատկերացնում եմ իմ առջև դրված խնդիրը, սակայն պատվերի կատարման ընթացքում հույսս դնում` երևակայությանս և ստեղծագործելու կարողությանս վրա: Հիմնականում պատվիրատուներից լսում եմ հետևյալ արտահայտությունը՝  իմ պատկերացրածից շատ տարբեր է, սակայն այս տարբերակը ավելի լավն է»:
Մարիամի առաջին աշխատանքը եղել է DDT խմբի շապիկը:

«Սա այն դեպքն էր, երբ ստեղծագործելու հնարավորությունս միանշանակ ավելի քիչ էր, քանի որ պատկերում էի հանրահայտ խմբի լոգոն, ավելորդ շտրիխները կարող էին փչացնել այն, մանավանդ, երբ պատվիրատուն խնդրում է նույնությամբ վերարտադրել սիրելի խմբի խորհրդանիշը»,- ասում է նա:

182186_102871833223289_1565774634_n

Մարիամը պատմում է, որ իր մոտ ավելի շատ պատվիրում են սիրային, ռոմանտիկ շապիկներ, բաժակներ, հետո արդեն ըստ նախասիրության՝ հումորային կամ կապված երաժշտական ճաշակի հետ: Կան  հաճախորդներ, որոնց հետ աշխատում է շատ երկար ժամանակ և արդեն բավական է՝ իմանա,  թե ինչ են ցանկանում՝ շապիկ, ժամացույց, բաժակ, թե ուղղակի օրիգինալ մի բան, ճաշակին արդեն բավականին ծանոթ լինելով՝ պատրաստում է այն, ինչ իր երևակայության մեջ միանգամից գալիս է այդ պահին:

«Դեպքեր են լինում երբ անգամ չենք քննարկում,-ասում է Մարիամը,- ուղղակի ասում են ժամացույց՝ և ես պատրաստում եմ ճաշակին ու նախասիրություններին համապատասխան»:
Մարիամի հետ միասին հիշեցինք իր «Ծերուկը և փոքրիկ աղջիկ»-ը մուլտֆիլմի շապիկի մասին: Ինչպես այն պատրաստվեց և այլն . . .

«Այդ աշխատանքը իմ մտահաղացում էր,- ասում է նա,- պատվիրատուն ցանկանում էր մանկական, բարի տեսարան, իսկ ավելի բարի պատկեր ինձ թվում է անհնար է պատկերացնել՝ մտքիս միանգամից «Գտնված երազը» մուլտֆիլմը եկավ: Եթե ուշադիր նայում ենք շապիկին, այն երկկողմ է, մեջքի մասում ծերուկն ու աղջնակը «մտնում են» նկարի մեջ, իսկ դիմացի մասում արդեն «դուրս գալիս» նկարից: Մանկությանս ամենաբարի զգացողությունները կապված են այդ մուլտֆիլմի հետ,- հիշում է Մարիամը,- մինչ այսօր էլ հուզվում եմ մուլտֆիլմից, նկարելիս բոլոր զգացմունքներս խառնվել էին իրար: Ստեղծագործությամբ ցանկացել եմ ասել, որ բարի մանկությունն անցել է բոլորիս միջով և ինչու՞ չէ, նաև այդ նկարի նման մնացել մեզ հետ»:
Մարիամի նպատակը ավելի մեծ մասշտաբներով իր աշխատանքները ճանաչելի և սիրված դարձնելն է: Մարիամն ասում է, որ երբ համոզված լինի, որ իր արվեստի պահանջարկը մեծ է, կփորձի բրենդային դարձնել իր աշխատանքները և կներկայացնի արդեն առանձին խանութների ցանցում:

Օվսաննա Սիմոնյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930