NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, փոխգնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը:
Երեւանի քննչական վարչության նախկին պետ Գեւորգ Գեւորգյանն անցել է կադրերի ռեզերվ: