Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաձգվում է ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը

Հունիս 19,2013 16:04

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը:

Ըստ այդմ, առաջարկվում է երեք տարով երկարաձգել ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային դրույթը՝ մինչև 2016 թ.-ի հուլիսի 20-ը:

6 ամսով երկարաձգվում են նաև անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու, ինչպես նաև մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետները՝ 2015 թ.-ի հունվարի մեկից մինչև հուլիսի մեկը:

Գործող օրենքի համաձայն՝ հեռուստահաղորդումների թվային հեռարձակումը գործարկվել է 2010 թ.-ից, իսկ ռադիոհեռարձակման համար նախատեսվել է անցումային ժամանակաշրջան՝ մինչև 2013 թ.-ի հուլիսի 20-ը։ Այս ժամանակահատվածում ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության ժամկետները կարող են երկարաձգվել, ինչպես նաև սահմանվել ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոընկերություններին հնարավորություն է տրվում ՝ մինչև պայմանների ապահովումը, սահմանված ժամկետում շարունակել գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան։

Կառավարության հիմնավորմամբ, ժամկետների երկարաձգման նախաձեռնությունը Էլեկտրահաղորդակցության միջազգային միությանն է. թվայնացման ժամկետը բոլոր երկրներում երկարաձգվել է մինչև 2015թ.-ի երկրորդ եռամսյակը:

Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման ոլորտում ընթացող իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրումը կապված է տեխնիկական, նյութական և ֆինանսական էական դժվարությունների հետ, որոնք դեռևս անհաղթահարելի են թե պետության, թե հեռարձակողների և թե սպառողների համար։

Ինչպես նշեց հիմնական զեկուցող՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանը պարտավոր է սահմանված ժամկետում թվայնացումն իրականացնել, հակառակ դեպքում՝ իր ունեցած հաճախականությունները կօգտագործեն հարևան երկրները:

«Համոզված եմ՝ մինչև 2015թ.-ի երկրորդ եռամսյակը կհասցնենք: Մինչ այդ ժամկետը թվայինն ու անալոգայինը միասին կաշխատեն, երկրորդ եռամսյակից անալոգայինը կանջատվի»,-նշեց նա:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930