Լրահոս
Օրվա լրահոսը

Ջարդված զուգարաններ Մետաքսի ճանապարհին

Հունիս 19,2013 15:50

SAM_5456Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ եւ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում մոտ 3 տարի առաջ պետբյուջեի միջոցներով կառուցվեցին մի քանի հասարակական զուգարաններ: Դրանք կառուցման օրից թալանվեցին, զուգարանների մեջ եղած սանիտարական տեխնիկան, դռների փականները ջարդվեցին կամ գողացվեցին: Հանրային այդ զուգարաններն ի սկզբանե չեն գործել:

Դիլիջանի ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ կառուցված հասարակական զուգարանի դռներից մեկի փականը կոտրված է, այդ դուռը փակ է: Զուգարանի մյուս դուռը բաց է, ավելի ճիշտ՝ կոտրված է, ներսում լի աղտեղություն է:

Դիլիջան-Սեւան թունելի մուտքի մոտ ցուցանակը ազդարարում է, որ դա հին՝ Մետաքսի ճանապարհն է:

Տավուշի մարզի տարածքում հաճախ կարելի է տեսնել, որ միջպետական ճանապարհով երթեւեկողները ավտոմեքենան կանգնեցնում եւ իրենց բնական կարիքները հոգում են հենց ճանապարհի եզրին: Առավել ամաչկոտները հեռանում են ճանապարհից` ռիսկ անելով ընկնել գետերի կիրճը կամ անտառում ինչ-որ պատահարից տուժել:

Տավուշի մարզում առկա են զբոսաշրջությունը զարգացնելու լավ նախադրյալներ` շքեղ բնություն, պատմաճարտարապետական գեղեցիկ կոթողներ: Սակայն զբոսաշրջիկները ճանապարհին նաեւ զուգարանից օգտվելու կարիք ունեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930