Նախօրեին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանության է արժանացրել ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղ բացելու որոշումը: Հիշեցնենք, որ տվյալ հարցը ժամանակին քննարկվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, իսկ հարցի լոբբինգը իրականացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մոսկվայի պերական համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների տարբեր վարկանիշներով մտնում է աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ: Իսկ Ռուսաստանում այն ունի հատուկ կարգավիճակ:
«Առավոտ» օրաթերթ