Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը նորից պնդում է` Սարհատ Պետրոսյանը «ապաշնորհ ուսանող էր, դիպլոմ է ստացել առանց քննություն հանձնելու»

Հունիս 19,2013 15:35

«Ես կենսագրություն ունեմ, եթե նրանից ներողություն խնդրեմ, իմ կենսագրության վրա խաչ պետք է դնեմ: Իսկ իմ կենսագրությունն ինձ համար թանկ է»,- Aravot.am-ին ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից ներողություն խնդրի:

Հիշեցնենք` Ս. Պետրոսյանը դատի է տվել պարոն Իգիթյանին` պահանջելով հերքել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները եւ ներողություն խնդրել:

«Բացառվում է , որ ներողություն խնդրեմ: Ես նման բան չեմ արել, որ հետո ստիպված ներողություն խնդրեմ: Ասել եմ, որ ստախոս է, ապաշնորհ է, ասել եմ` որպես ճարտարապետ էնքան գործ չի արել, որ ակտիվ միջամտում է քաղաքաշինական հարցերին: Ես դրանք նորից պնդում եմ ու կարող եմ նորից կրկնել»,- շարունակեց պարոն Իգիթյանը եւ պատմեց, որ Սարհատի ուսանողական տարիներին ինքը դասավանդում էր նրանց կուրսին. «Այդ տարիներին այնտեղ դաս եմ տվել, որտեղ ինքը սովորում էր: 40 ուսանող մի մեծ սրահում նախագծման առարկա էին պարապում նույն խմբում` միաժամանակ տարբեր դասախոսների մոտ, բայց նույն սրահում: Ոչ թե իմ ուսանողն է եղել, այլ այդ դասը իմ աչքի առջեւ է եղել ու միշտ դասերի ժամանակ փոխանակ նստեր նախագծով զբաղվեր, հաճախ իմ մոտ էր գալիս ու ասում` ստեղ հետաքրքիր է: Ես էլ ասում էի `դու Թեհրանից եկել ես Հայաստան սովորելու, ժամանակդ մի վատնի: Աստված քեզ շնորհք չի տվել , բայց գոնե աշխատասիրությամբ մասնագիտություն ձեռք բեր: Ասում էի` փեշակի տեր դարձիր: Որ ասում եմ թույլ ուսանող էր, չգիտեմ մյուս առարկաներին ինչ է արել, ինչ թվանշան է ստացել, ինձ չի հետաքրքրում , բայց մասնագիտական առարկայից` նախագծման տեսակետից իրավունք ունեմ կարծիք ունենալ ու բարձրաձայն ասել: Հիշում եմ, որ իր հայրը դեկան Նարեկ Սարգսյանի մոտ էր գալիս, որովհետեւ խնդիրներ ուներ: Ծնողը ի՞նչ գործ ունի դեկանի մոտ: Դիպլոմ է ստացել, բայց ինչքան գիտեմ, հիմա է պարզվել, չհանձնած առարկա ունի: Ժամանակ չունեմ իր կենասգրությամբ զբաղվեմ, որովհետեւ ինքն էդ մարդը չէ, որ իրեն նկատեմ»:

Պարոն Իգիթյանը, նորից պնդեց, որ Նարեկ Սարգսյանն է փրկել Ս. Պետրոսյանին բուհից դուրս մնալուց, եւ ասաց, որ Նարեկ Սարգսյանը բուհում աշխատելիս է եղել Սարհատ Պետրոսյանի ուսանողական տարիներին. «Իր հետ սովորող ուսանողներից հարցրեք: Այն ժամանակ եւ դեկան էր եւ վարչապետի խորհրդական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գագիկ Սուխուդյան says:

    փաստորեն, դեկանը չէր կարող տեղյակ չլիներ չհանձնած քննության մասին

  2. Փիրուզ says:

    Ես չգիտեմ, թե ինչ շինությունների հեղինակ է պարոն Իգիթյանը, բայց հետևելով մամուլում նրա ելույթներին, եկել եմ այն եզրակացության, որ նրա հեղինակած ամենամեծ կոթողը թերևս իշխանություններին շողոքորթելու երկնաքերն է:

  3. Maxim says:

    Իգիթյանը այնպես է իր կենսագրությունով պարծենում կարծես՝ Անտոնիո Գաուդին լինի: Փառք աստծո, որ Թամանյան ունենք, թե չէ ես էլ իմ կենսագրությամբ կպարծենայի:

  4. Spartak says:

    Պարոն Իգիթյան, ամենևին Ձեզանից չէի սպասում այդ աստիճանի բերանբացություն:Շա~տ կուզեի մի քիչ Ձեզ տղավարի պահեիք, ինչպես իրեն ժամանակին պահում էր Ձեր լուսահոգի եղբայրը՝ Հենրիկ Իգիթյանը:Տղամարդ եք՝ բարձրաձայնեք օլիգարխների դիպլոմների մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930