ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ երեկ Ազգային ժողովում լրագրողի եւ պատգամավորի միջեւ միջադեպը տեղի չէր ունենա, եթե լրագրողը չմիջամտեր երկու պատգամավորների զրույցին: Այս մասին նա ասաց այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Վերջինս, ի դեպ, մի փոքր այլ կարծիք ուներ միջադեպի մասին. « Եթե երկու պատգամավորները զրուցում էին, պետք է առանձին զրուցեին: Իսկ երբ կրքերը բորբոքվում են, դա արդեն անընդունելի է բոլորի դեպքում, բայց ես կարծում եմ, որ պատգամավորը, ճիշտ կլիներ, որ հեռանար, եթե լրագրողն անգամ իրեն ճիշտ չպահեր: Այո, պատգամավորը պետք է լռեր եւ հեռանար»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ