Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի «Տարվա բժիշկը»

Հունիս 19,2013 14:30

Հունիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը. Մի քանի հարյուր թեկնածուներից ընտրվել են 14 բժիշկներ, ընդ որում, հաշվի են առնվել բժշկական նեղ մասնագիտություններն էլ, օրինակ` կլինի նաեւ տարվա ռազմական բժիշկ մրցանակ: Այսօր այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը: Նրա խոսքերով` թեկնածուները ընտրվել են նախ առողջապահական հիմնարկների կոլեկտիվների կողմից, ապա ներկայացվել կենտրոնական հանձնաժողովին, ի վերջո վերջնական որոշումը, թե ո՞վ է տարվա բժիշկը, տարբեր մասնագիտական կառույցներից կազմված 15 հոգանող ժյուրին է ընտրել:

bjshki mrcanak

Այս տիտղոսին արժանանալու համար, ըստ պարոն Սողոմոնյանի, տվյալ բժիշկը պետք է առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունենա, չպետք է վերջին 10 տարում որեւէ վարչական կամ կարգապահական տույժեր ունենա, ճանաչված լինի, գիտամանկավարժական աշխատանքում էլ ներգրավված լինի եւ այլն:

Aravot.am-ի հարցին, թե կա՞ն կլինիկաներ, որոնք հրաժարվել են մասնակցել մրցանակաբաշխությանը, պարոն Սողոմոնյանը պատասխանեց. «Կոլեկտիվներ կան, որոնք ուղղակի քննարկելով մինիմալ պահանջները, գտել են, որ իրենք այս տարի չունեն համապատասխան թեկնածու եւ չեն մասնակցել»: Իսկ թե դրանք, որ կլինիկաներն են, պարոն Սողոմոնյանը չցանկացավ բացահայտել, պատճառաբանելով, որ կոռեկտ չէ անուններ հրապարակել. «Եթե թեկնածուներ չեն ներկայացրել, դա չի նշանակում, որ կլինիկան վատն է»:

Պարոն Սողոմոնյանը նաեւ վստահեցրեց, որ բժիշկները ոչ թե ֆինանսի համար են աշխատում, այլ պարզապես իրենց մասնագիտական պարտքն են կատարում: Ըստ Սողոմոնյանի, նախորդ տարի հետազոտություն են անցկացրել, պարզելու`ինչ առաջնային խնդիրներ ունեն բժիշկները`սկսած սոցիալականից մինչեւ մասնագիտականը, կամ ինչո՞ւ են թողնում աշխատանքը. «Հաճելի անակնկալ էր, որ ֆինանսական խնդիրը 4րդ տեղում էր: Բժիշկներն առաջնային խնդիրներից են նշել`մասնագիտական աճի սահմանափակ հնարավորութունները, բնակության տարածքի խնդիրները, սա հիմնականում մարզերի բժիշկներն էին բարձրացրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930