Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես էն գործիչը չեմ, որ կանգնեմ էստեղ՝ համատեղ բամբասենք»

Հունիս 19,2013 13:33

Երեկ երեկոյան Աշոտ Սուքիասյանը`Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, ում անունը շրջանառվում էր վարչապետի եւ Կճոյանի հայտնի օֆշորային պատմության մեջ, նամակ է գրել ՀՀ դատախազությանը եւ «Հետքի» խմբագրությանը`տեղեկացնելով, որ ինքն է վարչապետի եւ Կճոյանի անունից օֆշորային գոտում ընկերություններ գրանցել ու բանկային հաշիվներ գրանցել`չգիտակցելով, որ նման հետեւանքներ կարող են ունենալ իր «չգիտակցված» գործողությունները: Այսօր խորհրդարանում պատասխանելով Aravot.am-ի հարցին`մի տեսակ պրիմիտիվ չէ՞ այդ ինքնախոստովանությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ես որեւէ բան իրավունք չունեմ ոչ համարելու, ոչ էլ էդ ինֆորմացիային եմ տիրապետում, ոչ էլ հավատում եմ էդ շոուներին, որը կազմակերպում են: Դա ավելի շուտ պիտի հարցը համապատասխան մարմնին ուղղեք»:

Հետաքրքրվեցինք`շոուն ո՞րն է: «Չեմ կարծում, որ վարչապետը խնդիր պիտի ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու: Ընդդիմությունը թիրախային է դարձնում, իսկ մեր ժամանակներում ամեն ինչն էլ կարելի է շրջանառության մեջ դնել եւ որոշակի խնդիրներ լուծել: Նույնիսկ հետամուտ չեմ, թե ինչ խնդիր են ցանկանում դրանով լուծել»,- ասաց Սահակյանը:

Aravot.am-ի հաջորդ հարցին`իսկ Սուքիասյանի ինքնախոստովանությունը շոու չէ՞ր,  միամիտ չէ՞ր, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա բանկային համակարգի հետ է կապված ու ինքը բանկերի հետ որեւէ առնչություն չի ունեցել, որ իմանա`միամի՞տ է, ոչ միամիտ է. «Նայած`ում ոնց է ձեռ տալիս: Ես ասում եմ, որ միամիտ չէ: Նրանց, ում ձեռ է տալիս, որ միամիտ լինի`կասեն, որ միամիտ է: Իմ կարծիքով, դրանք հերյուրանքներ են`կապված վարչապետի հետ եւ հասարակության մեջ շրջանառվում են`մեկը կհավատա, մյուսը`չի հավատա»:

Գալուստ Սահակյանն այդպես էլ հստակ չպատասխանեց մեր այն հարցերին, թե իր կարծիքով ովքե՞ր են այդ «հերյուրանքների» ետեւում կանգնած: «Ես արդեն գործակա՞լ եմ»,- այդ հարցերին ի պատասխան՝ զարմանք հայտնեց նա:
Լրագրողներից մեկը նկատեց, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, դրանք արդյունք են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ պայքարի ու դրանց հեղինակը Հովիկ Աբրահամյանն է: Գալուստ Սահակյանը վրդովվեց. «Ես  այն գործիչը չեմ, որ ստեղ կանգնեմ՝ իրար հետ համատեղ բամբասենք: Ռեալ հարցեր տվեք: Դրանք պարզապես ուղղվածություն ունեցող, շոու սարքելու կամ քաղաքական շրջանառության մեջ ինչ-որ որոնումների համար է: Այսինքն, Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    գալուստ, հագուստ ու ապրուստ, և ուրիշ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930