Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշագիր, որ հնարավորություն կտա կրթական գործընթացը շարունակել Ֆրանսիայում

Հունիս 19,2013 12:38

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ու ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն , ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրեցին կրթական համագործակցության հուշագիր Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և ֆրանկոֆոն  լրացուցիչ ծրագիր իրականացնելու համար:

Արմեն Աշոտյանի խոսքով, հուշագիրը հնարավորություն կտա Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը: Դպրոցում կիրականացվի «Ֆրանսերեն լեզու » և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցումը , կկատարվեն նաև լրացուցիչ դասընթացներ «Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն» ու «Ֆրանսիայի քաղաքակրթություն» թեմաներով:

Ծրագիրը կիրականացվի տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով:

Նախարարը իր խոսքում նշեց, որ համապատասխան մանկավարժների ներդրումը հանրակրթական կրթահալիրում կխթանի ֆրանսիական փորձը ներդնելու համար. «Այս համաձայնագրով, ուսանողները կստանան որ միայն ավարտական ատեստատ, նաև սերտիֆիկատ Ֆրանսիայի կողմից»: Այդ փաստաթղթերը հնարավություն կտան Ֆրանսիայում ընդունվել լավագույն բուհեր: Իսկ այս ծրագրի գործում մեծ ներդրում ունեցավ Անրի Ռենոյի անձնական միջամտությունը, փաստում է նախարարը:

Դեսպանը հավաստիացնում է. «Այսօր նշանակալի օր է, որովհետև արդեն երկու տարի և ավել 3 –րդ համաձայնագիրն է, որ ես ստորագրում եմ Արմեն Աշոտյանի հետ»: Դեսպանը նշում է, որ սա ընդհանուր ուժերի համադրման մի ծրագիր է. «Այս ծրագրի շնորհիվ,մենք նպատակ ենք հետապնդում ստեղծել հնարավորություն բակալավրի ուսանողների համար՝ իրենց կրթական գործընթացը շարունակել Ֆրանսիայում (Ֆրանսիայում դպրոցական շրջանավարտը ունենում է արդեն բակալավրի աստիճան,- Մ.Հ.):

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930