«Իմ շրջագայություններն արդեն հանգիստ են, բայց վերջին 15-20 տարում հանգստացել եմ Անթալիայում, հատուկ հրավեր եմ ստեցել եւ գնացել եմ այնտեղ»,- Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատասխանելով հարցին՝ որտեղ եք հանգստանալու այս տարի, ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, նշելով, որ այս տարի Անթալիա չի գնալու, որովհետեւ սիրուն չէ ամեն տարի ընդունել նույն մարդու հրավերն ու գնալ այնտեղ հանգստանալ: Բացի այդ`«Ես հատուկ չեմ որոշել ու գնացել Անթալիա, նրանք էլ եկել են այստեղ, դրա համար էլ ինձ էլ իրենց մոտ են հրավիրել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ