Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության որակը, քաղաքացիների մասնակցությունն ու Բրյուսելի քաղաքապետի պրակտիկան

Հունիս 19,2013 11:53

«Երկրում ժողովրդավարության որակը կախված է քաղաքացիների մասնակցության աստիճանից»,-«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին հայտարարեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվինգ Վան Շտաան: Այնուհետև հավելեց, որ ժողովրդավարական գործընթացներում կարևոր է երիտասարդների, օտարերկրացիների, փոքրամասնության ներկայացուցիչների մասնակցությունը:

Երևանում անցկացվող համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք: Տ. Մարգարյանը ժողովրդավարական գործընթացներում հատկապես կարևորեց երիտասարդների մասնակցությունը և շեշտեց, որ, այսպես կոչված, էլեկտրոնային ժողովրդավարությունը շարունակում է փոխել մեր կենցաղը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում հայ և արտերկրից ժամանած փորձագետները քննարկումներ անցկացրին «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով:

ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Գայե Դոգանողլուն նշեց, որ ՀՀ-ում առաջընթաց է տեսնում և հղում կատարելով Հունաստանի, Թուրքիայի, արաբական աշխարհի վերջին իրադարձություններին ասաց. «Դրանք մեզ ամեն անգամ հիշեցնում են, որ քաղաքացիական հասարակության դերակատարությունը ժողովրդավարության գործընթացներում լուրջ էվոլյուցիա է ապրում: Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե մարդկանց թույլ տան իրենց դժգոհությունը արտահայտել, դա կբարձրացնի հանրային վստահությունը: Արդյունավետ ժողովրդավարություն հնարավոր չէ առանց ժողովրդի մասնակցության: Սակայն սա մեկ օրում տեղի չի ունենում, դա գործընթաց է, որ ներառում է ժողովրդավարական մեխանիզմներ, կրթություն և այլն»:

ԵԽ Տեղական և տարածքային ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Փոլ-Հենրի Ֆիլիպսն էլ Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է քաղաքացիների հետ աշխատում Բրյուսելի քաղաքապետը: Օրինակ՝ նա նշեց, որ երբ քննարկվում էր Բրյուսելի Մեծ հրապարակի վերակառուցման հարցը, բոլոր նախագծերը քննարկում էին քաղաքացիների և միայն հինգերորդ նախագիծը ընդունվեց: Կամ քաղաքապետի տեղակալները նախապես բնակիչներին տեղեկացնում են, որ քաղաքապետը մասնակցելու է այս կամ այն արարողությանը և նրանք հրավիրվում են քաղաքապետի հետ հանդիպման: Ըստ պարոն Ֆիլիպսի՝ ցանկացած հարց քաղաքապետը քննարկում է համաքաղաքացիների հետ: Հայաստանի մասին մեր զրուցակիցը ժպիտով խոսեց ու նշեց.  «Դուք դեռ երիտասարդ ժողովրդավարական երկիր եք, ուղղակի պետք չէ շտապել: Ի՞նչ խորհուրդ տամ, խորհուրդներ տալը շատ հեշտ է, ուղղակի պետք է մշակել փոխանակումների էլեմենտների մշակույթ, որը մեկ օրում տեղի չի ունենում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Տաթև Հարությունյան,

    Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Նախագահի անունը` Հերվիգ վան Շտաա է – առաջարկում եմ փոխել ձեր կողմից մշակված նյութի սխալը: Միանգամայն համոզված եմ, քանի որ ներկայացնում եմ ՀՀ ՏԿ նախարարությունը և համաժողովի կազմակերպչական խմբի անդամ եմ եեղել:

    Հարգանքով,
    Լուսինե
    Հ.Գ. Statement by Herwig Van Staa, newly elected Congress President (Austria, EPP/CD)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930