Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մինասյան. «Ոչ բոլորն են տուրօպերատորներ, դրա համար էլ հանգիստը դրսում հայաստանցիների համար թանկ է արժենում»

Հունիս 19,2013 11:40

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը խոսեց Հայաստանում տուրիզմի զարգացման հեռանկարների մասին, անդրադարձավ վերջին թանկացումներին:

Մինասյանի խոսքով`տուրիզմը սոսկ այցելություն չէ`«Տուրիզմը դա աշխատատեղեր են, մեր երկրի բարեկեցությունը: Մեկ տուրիստ, որ այցելում է երկիր, երեքից-չորս աշխատատեղ է ստեղծվում: Այսօր չկան երկրներ, որ այս ուղությամբ ուժեր չներդնեն որ այդ շահույթը ստանան: Դա ներդրում է` առանց միջնորդի»:

Մինասյանը գտնում է, որ ամեն ինչ պետք է արվի, որ տուրիզմը շատանա, ըստ նրա` ճիշտ է՝ քիչ բան չի արվում, բայց դա բավարար չէ. «Տուրիզմը բնականաբար չի կարող Հայաստանի համար գումար աշխատելու միակ միջոցը լինել, բայց այն իր սեգմենտը պետք է ունենա: Մարդիկ, որոնք գնում են արտասահման՝ դա իրենց ցանկությունն է եւ չպետք է մտածել, թե ինչու են գնում…»:

Մինասյանի խոսքով՝ պետք է ճանաչել երկիրը, որ կարողանաս այն ներկայացնել:

«Մենք պետք է ստեղծենք կադաստր, չենք կարող հին ապրանքով աշխատել, պետք է նորից վերանայենք, թե ինչ ռեսուրս ունենք, իսկ Հայաստանը շատ ռեսուրսներ ունի աշխարհին ցույց տալու համար, ինչը չի անում»,- վստահեցրեց Մինասյանը:

Անդրադառնալով Հայաստանում գործող բարձր գներին ու այն դիտարկմանը, թե Հայաստանից անցյալ տարի հանգստացողների 82 տոկոսը դրսում է անցկացրել հանգիստը`Մինասյանը ասաց` մոտ 800 հազար տուրիստ էլ եկել է Հայաստան:

Բացի այդ` «Ոչ բոլորն են տուրօպերատորներ, դրա համար էլ հանգիստը դրսում հայաստանցիների համար ավելի թանկ է արժենում: Քաղաքացին պետք է խնդրի պայմանագիրը ցույց տալ, որովհետեւ նրանց մի մասը հիմնականում միջնորդներ են, պետք է լինի գրագետ մոտեցում, ի վերջո ինտերնետի միջոցով կարելի է պարզել»:

Իսկ հայաստանյան հանգստավայրերի հետ կապված էլ Մինասյանը նշեց. «Մեզ մոտ պետք է ուսումնասիրվի գնագոյացումը, թե ինչու է այդքան թանկ, այդ նույն մահճակալն ամեն տեղ է, հաստատ ոսկուց չէ, այդտեղ այլ ծառայություններ չկան, անիմացիա չկա, պետք է ներկայացնել, թե ինչ ծառայություններ են մատուցվում հանգստացողին, բացի այն, որ հայտարարվում է խմիչքների տեսականի, բար, բիլիարդ… Ի վերջո, մարդը այդ խմիչքը կարող է իր տանն էլ խմել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930