Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության մեկնաբանությունը

Հունիս 19,2013 11:18

 ԱՐՄԵՆԱԼ գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին` գլանողներին, կռունկավարներին, մամլողներին, բեռնափոխադրողներին, վերափաթեթավորողներին, որովհետև այս մասնագիտությունները Հայաստանի կառավարության կողմից ներառված չեն վնասակար և հատկապես վնասակար մասնագիտությունների ցանկերի մեջ (Ցանկ 1 և Ցանկ 2):

ՀՀ վերաքննիչ դատարանը քննել է այս խնդիրը և 2013 թ. ապրիլ 5–ի որոշմամբ բեկանել Արաբկիր–Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. նոյեմբեր 19-ի որոշումը` վնասակարության համար հավելավճարների հատկացման հետ կապված` որպես անհիմն:

Բողոքը, որը ներկայացվել է ԱՐՄԵՆԱԼ-ի սառը գլանվածքի աշխատողների անունից` և՛ ներկայումս աշխատող, և՛ նախկին, Հայաստանի գերագույն դատական ատյանին` Վճռաբեկ դատարան, չի ընդունվել` որպես իրավական հիմնավորում չունեցող (ՀՀ վճռաբեկ դատարանի  վճիռը սույն թվականի մայիս 29-ի): Վճռաբեկ դատարանն իր վճռի 2-րդ կետով ամրագրեց, որ «Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իր կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930