Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Պարոն Սահակյան, երկար ժամանակ է, որ լրատվամիջոցները շրջանառում են այն լուրը, թե վարչապետի գլխին սեւ ամպեր են կուտակվում, միաժամանակ չեն դադարում խոսակցությունները Գագիկ Ծառուկյանի թեկնածության մասին:
-Նախ՝ նման լուրեր տարածում են այն մարդիկ, որոնց նպատակը ոչ թե երկրի համար օգտակար գործ անելն է, այլ միտումնավոր կրքեր բորբոքելը: Այդպիսիք ուզում են, որ ինչ-որ մեկին անպայման հոշոտեն: Այդպիսիներին հիշեցնեմ` մենք հոշոտող քաղաքական թիմը չենք: Եվ ընդհանրապես, մերժելի է այն մոտեցումը, երբ բոլոր մեղքերը մեկ մարդու վրա են բարդում: Այդպես չի կարելի:
Համոզված եմ, որ կլինի պատասխանատվություն: Բայց, ի տարբերություն ընդդիմադիր որոշ ուժերի, մենք ոչ թե վհուկներ ենք որոնում` որսալու, մորթելու համար, այլ փորձում ենք մեր երկիրը հնարավորինս զերծ պահել կոռուպցիոն երեւույթներից: Պարզ բան է, հանցագործը պետք է պատժվի, բայց բարդն այն է` ինչպե՞ս անել, որ հանցագործություններ տեղի չունենան:
Ինչ վերաբերում է որպես նոր վարչապետ Գագիկ Ծառուկյանի անվան շրջանառմանը, ասեմ, ես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ ու երբեւէ նրանից չեմ լսել, ոչ էլ զգացել եմ, որ նա ինչ-որ պաշտոնի անցնելու, կամ վարչապետ դառնալու մտադրություն, հավակնություններ ունենա: Նման խոսակցությունների ենթատեքստն այլ է. միտում կա վարկաբեկել Ծառուկյանին, անգամ ՎՊ-ի հաշվետվությունն են փորձում նրա անվան հետ կապել՝ արել է, որ կառավարությանը հեղինակազրկի: Հավատեցեք, սրանք սարքած բաներ են:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում