Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Իրանք էն ժամանակ ստեղ նստած էին, մենք էլ սահմաններում էինք, թող ընդունեին»

Հունիս 19,2013 10:58

Հատված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի հետ հարցազրույցից:

– Դուք Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին այցելե՞լ եք, տեղյա՞կ եք նրանց պահանջներից։

– Մեր տղերքն են, գնամ ի՞նչ ասեմ, ես ի՞նչ եմ փոխում։ Մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք անում ենք 30-40 հազար տղերքի համար, խո էդ 50 տղերքով չի՞ որոշվում: Բա ես էլ կարամ ասեմ՝ գիտես, ես էլ եմ շատ բան ուզում, խո ուզելո՞վ չի։ Ա՛յ մարդ, պիտի կարենա էս պետությունը տա, հիվանդին ասա՛, որ 100 կիլո շտանգա վերցա, բա որտեղի՞ց վերցա… դե դրա համար թողեք աշխատենք։ Բոլոր հարցերը պետք է գլոբալ լուծվեն։ Բոլոր խնդիրները նորմալ, օրինական ձեւով օրենքով պետք է լուծենք։ Ոչ թե ասենք՝ ա՛ռ, լավ, էկել ես, մղկտում ես, ա՛ռ էս 10 հազար դրամը վերցրո՛ւ, խո մենք մուրացկան չենք։ Դրա համար ասում եմ՝ հլը բարոյական մասն օրենքով ընդունենք, որ էս պետությունը մեր արածը գնահատում ա, նոր հետո մտածենք էդ հացուպանրի մասին։

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ միջամտում էիք, ինչից էլ Ձեր եւ նրա մրջեւ վիճաբանություն առաջացավ։ Ինչո՞ւ էիք փորձում ընդհատել նրան։

– Այ մարդ, ասում ա՝ թողեք, թող օրենքը մնա… ի՞նչ մնա, 23 տարի թողեցինք, մնաց, էլի՛, էդ հարցը խի հիմա՞ պետք ա լուծվեր։ Պատերազմը 1994թ. պրծել ա, ճի՞շտ ա, էս օրենքը պիտի 94 թվականից ունենայինք, ոչ թե նոր մտածեինք կամավորական տղերքի մասին։ Խի՞ 20 տարի չպետք է ունենայինք, իրանք էն ժամանակ ստեղ նստած էին, մենք էլ սահմաններում էինք, թող ընդունեին։ Հիմա էսքանից հետո ասում ա՝ բերե՛ք սպասենք, հլը տեսնենք, քննարկենք, էս 7-8 ամիս ա՝ քննարկում էինք, ո՞ւր էիր։ Նոր հիշեցին, որ սենց օրենք կա։ Մի օր էկել, ասե՞լ ես՝ ինչ օրենք ա, մենք էլ ենք ուզում խառնվել։ Հենց բերեցինք, մտցրինք, սաղ հելան, սկսեցին խոսել։ Էսքանը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930