Երեկ իր «դուխը» լրագրողի առաջ ցույց տալու ժամանակ Վարդան Այվազյանը մի քանի խիստ ուշագրավ հայտարարություններ է արել։ Հարցին, թե արդյո՞ք ինքը բիզնես չունի, Վարդան Այվազյանը պատասխանել է. «Խի՞ պիտի չունենամ, հո հիվանդ չեմ, որ չունենամ»։ Այսինքն, Վարդան Այվազյանի պատկերացումներով, բիզնես չունեն միայն հիվանդ մարդիկ։
Մինչեւ կոնֆլիկտը, լրագրողը Վարդան Այվազյանին մատնացույց է անում «Հետք» պարբերականի՝ իր մասին բացահայտած փաստերը։ «Հետքի» հերն անիծեմ, փողը վերցրեց, գրեց»,- ասել է Այվազյանը։ Ըստ Այվազյանի ստացվում է, որ իր ու իր ընտանիքի ունեցած հանքերի մասին պաշտոնական փաստաթղթերը հայթայթելու ու դրանք հրապարակելու համար «Հետքը» պետք է փող վերցրած լինի։ Եթե փող չտային, նա այդ փաստաթղթերը չէր հրապարակի։ Այսպիսին են կյանքի մասին Վարդան Այվազյանի պատկերացումները։
Բայց որ ամենակարևորն է, երեկ ոտքի վրա լրագրողը կարող էր դառնալ շատ մեծ ունեցվածքի տեր. «էտ ինչը, որ գրել ա («Հետքը»–խմբ),–տալիս եմ քեզի»,- ասել է Այվազյանը։ Լրագրողը բնականաբար միանգամից հրաժարվել է այդ առաջարկից եւ բացի այդ՝ այն, ինչի մասին գրել է «Հետքը», մասամբ այլեւս Վարդան Այվազյանի ընտանիքին չի պատկանում։ Խոսքն առնվազն երկաթահանքերի մասին է, որոնք երկու տարի առաջ 24 միլիոն դոլարով վաճառվեցին չինացիներին: Այդ հանքերը նրանց ընտանիքի անդամների սեփականությունն էին դարձել այն ժամանակ, երբ Այվազյանը բնապահպանության նախարարն էր։ Իսկ նրա կենսագրության այդ հատվածը հիշարժան է դարձել առնվազն մեկ միջազգային կոռուպցիոն սկանդալով. ԱՄՆ դատարանը հաստատված է համարել, որ Այվազյանը կաշառք է պահանջել օտարերկրյա ներդրողներից։ Վարդան Այվազյանի «դուխը» սակայն չի հերիքում հայտարարելու՝ «ԱՄՆ դատարանը փողը վերցրեց, հաստատեց»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում