Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի համար Նիկոլ Փաշինյանի ասածները «մոտավորապես աստվածաշնչային բառեր» են

Հունիս 19,2013 10:20

«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով քսանամյա պետական պաշտոնավարության ընթացքում, ռուսական և հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է ՀՀ խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում, փնտրում և այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակներն, ովքեր անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը։ Վարդան Այվազյանն, ում անունը բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է երրորդ հանրապետության ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ, պահանջում է բացահայտել և պատժել բոլոր կոռուպցիոներներին»,- երեկ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությքան քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այդ ընթացքում դահլիճում նստած Վարդան Այվազյանն ակնհայտ թունոտ հայացքով ունկնդրում էր Նիկոլին: Ավելի ուշ Aravot.am-ը Վարդան Այվազյանին հարցրեց` ինչո՞ւ էր այդպիսի հայացքով նայում Փաշինյանին: «Թունոտ ինչի՞ եմ նայում, սովորական եմ նայում, թող հստակ ասի էդ մարդը` ումի՞ց եմ կաշառք ուզե»,- եղավ ՀՀԿ-ական պատգամավորի պատասխանը:

Վարդան Այվազյանին խնդրեցինք հստակեցնել իր ասածի ենթատեքստը` ընդունո՞ւմ է Նիկոլի ասածները, թե՞ ոչ: Նա հեգնանքով պատասխանեց. «Ոնց կարողա պատահի Նիկոլի ասածը…մոտավորապես աստվածաշնչային բառեր են, ոնց կարամ չընդունեմ Նիկոլի ասածը: Կախված ա հոնորարների չափից: Ինչի՞ մասին ա խոսքը»:

Ապա շարունակեց. «Ես ասում եմ` եկեք ընձի դատի տվեք, ստեղ` Հայաստանում իմ իրականացրած գործունեության համար, ասում են` չէ, մենք ամերիկյան կազմակերպություն ենք ընդեղ ենք տալիս: Ես հիմա բացեիբաց հայտարարում եմ` ուզում են էն մեկ մարդը, որ գա հայտարարի, որ ինքը նմանատիպ գործառույթ ինձ հետ կապված ա եղել, ոչ թե մի թերթը գրի, որ ես ունեմ իբր թե տեղեկատվություն, որ եղել ա: Թող մեկն ու մեկը դուխ անի` կանգնի ասի` ես եմ ասել դա, երկրորդ օրը տանեմ քաշ տամ դատարան ու թող դատարանը որոշի: Ես ասում եմ` իմ երկրի օրենքներով պետք ա ինձ դատեն, որովհետեւ ես աշխատել եմ ՀՀ-ում»:

Ապա Այվազյանը վրդովմունքով նկատեց, որ 2003 թվականից բոլորը խոսում են «Գլոբալ գոլդի» մասին, որ բոլոր բնապահպաններն այդ կազմակերպությանը դեմ են, որ հազար ու մի ֆիլմ է նկարահանվել, բայց հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են Այվազյանի հասցեին մեղադրանքները: «Ո՞վ ա ասում, որ ես իրանից կաշառք եմ ուզել: Քթեք` ով ա ասողը, ես ասեմ` ձեզանից ներեղություն, տղա ջան, հըլը արի ստեղ: Ցանկացած լրատվության կոչ եմ անում` կարող են ասել` էս մարդը ասել ա, որ ես իրան դատի տամ, հետո էլ` էդ լրատվամիջոցին…այ երբ որ կասեք…թող հստակ ասի էդ մարդը` ումի՞ց եմ կաշառք ուզե»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Ես ասում եմ` իմ երկրի օրենքներով պետք ա ինձ դատեն, որովհետեւ ես ԹԱԼԱՆԵԼ եմ ՀՀ-ում:
    Այ այսպես լրիվ ճիշտ է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930