Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից: Այս երկրներում ռոմինգի մյուս ծառայությունների համար՝ ելքային զանգեր դեպի Հայաստան կամ այլ ուղղություններով, SMS և GPRS, գործում է Orange Գոտու հատուկ՝ 250 դրամ սակագինը: Այս սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է միանալ նշված երկրներում Orange-ի գործընկեր օպերատորների ցանցին. Վրաստանում՝ Geocell, Իտալիայում՝ Wind, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ Orange և Թուրքիայում` TurkCell:
«Ճամփորդության ժամանակ կարող են երբեմն անսպասելի անակնկալներ պատահել, սակայն Orange-ի հետ բաժանորդները միայն լավ անակնկալներ կունենան: Ռոմինգը ոչ թե շքեղություն է, այլ պարզապես հարմարավետություն, որը կարող է հասանելի լինել բոլորին: Ի հավելումն Orange Գոտու աննախադեպ սակագների՝ մենք ամռան ընթացքում հատուկ առաջարկ ենք պատրաստել ամենատուրիստական ուղղությունների համար », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Orange-ը ստեղծել է ռոմինգի Orange Գոտին, որի մեջ են մտնում 21 երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Orange Գոտում ներառված բոլոր օպերատորների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով. https://orangearmenia.am/roaming/orange-zone/
Orange Գոտում ռոմինգի 250 դրամ սակագնից օգտվելու համար որևէ հավելյալ գործողության կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է մեկնելուց առաջ հավաքել *121# և հետևել հրահանգներին:
Orange Արմենիա