Լրահոս
Օրվա լրահոսը

Նշել են Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը

Հունիս 18,2013 23:53

Վարդգես Պետրոսյանը եթե ողջ լիներ, ապա այս տարի կնշեր իր 80 ամյակը: Իսկ այսօր նրա տարեդարձը նշում են իր ընկերները, բարեկամները, հարազատ մարդիկ, ու իր ընթերցողը: Նշում են` հիշելով նրա մտքերը, ստեղծագործությունները, անցած կյանքի ուղին:

Գ.Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում նշվում էր Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը: Խոսվում էր նրա կյանքի մութ էջերից, ներկայացվում դրվագներ նրա պատմությունից` բեմականացման, ու նկարների միջոցով:

Երեկոյի բացումը կատարվեց պատմելով գրողի մասին` ներկայացնելով նրա ապրումները, մտածելակերպը: Դերասանների կողմից հնչեց «Հայկական էսքիզներ» գործը: Բեմի վրա`փոխվելով դերերով, խաղում էին Վարդգես Պետրոսյանի կյանքը, որ հենց ինքն էր հաձնել թղթին:

Հանդիսատեսին էր ներկայացվում Վարդգես Պետրոսյանի նկարներից, արխիվից հանած նյութեր: Իսկ հոլովակները ունեին իրենց վերնագրերը . «Մանկություն», «Ապրած և չապրած, «Հայկական էսքիզներ», «Գարուն», «Կրակե շապիկ», «Մենավոր ընկուզենի»:

Դերասանները կարդացին գրողի մանկությունից, ինչպես գրողն է նշում. «Մանկությունս ընդհատեց պատերազմը», սիրահարված տարիներից, «Գարուն» ամսագրից, ով ամսագրի գլխավոր խմբագիրն է: Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է: «Մենավոր ընկուզենի» վեպն էլ պատմում է Հայաստանի լեռնային գյուղերում ապրող մարդկանց ու նրանց ճակատագրի և արդիական խնդիրների մասին, որից էլ ցուցադրվեցին հատվածներ:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930