Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի ավանդական հուշամրցաշարը:
Խաղացված երեք տուրից հետո 55 մասնակիցների մեջ հարյուր տոկոսանոց արդյունք ունեն հայաստանցի գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք էլ բաժանում են առաջին եւ երկրորդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ