Դիլիջանում ավարտվեց շախմատի կանանց «Grand Prix» -ի երկրորդ փուլի երրորդ տուրը:
Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանն այսօր սպիտակներով խաղում էր մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ:
Հանդիպումը 41-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Էլինան չորրորդ տուրից առաջ, որում խաղալու է ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ, 1,0 միավորով աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիների հետ պայքարում ընթանում է 7-րդ հորիզոնականում: Իսկ Նանա Ձագնիձեն, չնայած կես միավորի կորստին, շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ