Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարարը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԼՂ խնդրի մասին (Տեսանյութ)

Հունիս 18,2013 22:28

Օրերս Ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը խոսել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղարաբաղան շարժման ծննդի մասին: Միրզոյանն ասել է, որ 1988 թվականին`25 տարի առաջ Ղարաբաղը ցանկություն է հայտնել միանալ մայր Հայաստանին, նա նաեւ շեշտել է, որ եւ ԼՂՀ-ում եւ Հայաստանում ապրում են նույն` էթնիկ հայերը. «Բնական է միասին լինելու մեր ցանկությունը»:

Միրզոյանի խոսքով, ղարաբաղյան շարժումը ի սկզբանե պայքար էր մարդու իրավունքների, սոցիալական իրավունքների, ինքնապաշտպանության եւ ամենակարեւորը` ինքնորոշման համար: Նրա խոսքով` պատերազմի ընթացքում Ղարաբաղը նվաճումներ  է ունեցել:

Հաղորդավարի`Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված անդրադարձին ի պատասխան Կարեն Միրզոյանը վկայակոչել է հայերի հետ կատարվածը` Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի  սարսափելի դեպքերը:

Հակադարձելով այն դիտարկմանը, թե ելնելով ԼՂՀ-ի աշխարհագրական դիրքից բոլորը մտածում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում է, Միրզոյանը պատասխանել է, որ չնայած պատերազմ էր, ԼՂՀ-ի բնակչությունը չէր մտածում հեռանալ Ղարաբաղից, այդ դեպքում ինչու ոչ ոք չհաստատվեց Բաքվում:

«Ղարաբաղի անկախ հանրապետությունը կողմնակից է Ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով լուծմանը»,- հարցազրույցի ժամանակ վստահեցրել է Միրզոյանը, որի խոսքով Լեռնային Ղարաբաղի հարցը գտնվում է Մինսկի խմբի հովանու ներքո, եւ որ Ղարաբաղն ինքը որպես բանակցող կողմ դուրս է մնացել բանակցությունների գործընթացներից:

«Ղարաբաղը իբրեւ բանակցող կողմ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ` իբրեւ անկախ պետություն»,- հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հաղորդավարի հաջորդ հարցին էլ` պատերազմի դեպքում հնարավո՞ր է Ռուսաստանն աջակցի Հայատանին, իսկ Թուրքիան ` Ադրբեջանին, արդյոք դա Ղարաբաղին չի մտահոգում, Միրզոյանը պատասխանել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար:

Դիտարկմանն էլ`Ադրբեջանն ունի նավթ, դուք ի՞նչ ունեք, զրոյական չէ՞ արդյոք ձեր տնտեսությունը, Միրզոյանը պատասխանում է` մենք ունենք մակրոտնտեսական տեղաշարժեր, էներգատնտեսություն, գյուղատնտեսություն, IT ոլորտն ենք զարգացնում:

Ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդավարը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանի նավթի գործոնը կարող է որոշիչ լինել այլ երկրների հետ նրա դիվանագիտական հարաբերություններում, Միրզոյանն էլ նշեց, թե  ԼՂՀ-ն փորձում է լավ հարաբերությունների մեջ լինել բոլորի հետ, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի,  Ֆրանսիայի եւ իր սահմանները բաց են բոլոր խաղաղասեր ժողովուրդների համար:

 

Տեսանյութը՝ այստեղ

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930